Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 02 Ապրիլ 2016 17:25

«Մոգերինին Բաքու այցի ժամանակ փորձում էր չանդրադառնալ քաղբանտարկյալների թեմային» 02-04-2016

«Մոգերինին Բաքու այցի ժամանակ փորձում էր չանդրադառնալ քաղբանտարկյալների թեմային»  02-04-2016

 

 

 

«Ղոդս»

Դամասկոսը պատրաստ է վաղաժամկետ ընտրությունների անցկացմանը . Արևմուտքը հակադարձել է Ասադի այդ առաջարկին

 

Սիրիայի նախագահ ՝ Բաշշար Ասադը պաշտոնապես հայտարարեց , որ Դամասկոսը պատրաստ է վաղաժամկետ ընտրություններ անցկացնել , ինչին խստորեն հակադարձեցին ԱՄՆ-ը և Բրիտանիան : Սիրիայի նախագահի խոսքերով , անհրաժեշտ է ժողովրդի աջակցությունը , սակայն նախագահական ընտրությունների վաղաժամեկտ անցկացումը չի ընդգրկվում քաղաքական ներկա գործընթացում :

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ ՝ Միխայիլ Բոգդանովը հայտարարել է , որ իր երկիրը ողջունում է Ազգային միասնություն կառավարություն ձևավորելու Սիրիայի նախագահի առաջարկը : Կառավարություն , որում ընդգրկված են լինելու ընդդիմադիրներ , անկախ քաղաքացիներ , նաև իշխանության կից գործիչներ :

Նրա խոսքերով , Սիրիայի նախագահի հիշյալ առաջարկը չի հակասում թիվ 2254 բանաձևին :

ԱՄՆ պետդեպի խոսնակի ասածով , Սպիտակ Տունը դեմ է Սիրիայում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու Բաշշար Ասադի առաջարկի քննարկմանը , նշելով , որ ԱՄՆ-ը շարունակելու է սատարել Սիրիայում իշխանափոխության գործընթացին :

Բրիտանիայի ԱԳ նախարար ՝ Ֆիլիպ Համոնդը ևս նման դիրքորոշմամբ է հանդես եկել : Նա քննադատել է Ասադի ներկայացրած առաջարկը և նշել է , որ ձևավորվող կառավարության կազմում Ասադը չպետք է ներկա լինի :

Իրանցի վերլուծաբան ՝ Քոսարին ասել է .-«Ասադի այդ առաջարկին արևմտյան երկրների հակադրությունը բխում է հենց Սիրիայի շահերից , քանզի այդպիսով պարզ են դառնում նրանց հետապնդած նպատակները : Մյուս կողմից Սիրիայի բանակի տարած հաղթանակներով և ահաբեկիչների պարտություններով , երկրի կառավարությունն ավելի ազդեցիկ դիրքեր է գրավում :

 

«Ղոդս»

Վճռակամ ենք պայքարելու Իրանի դեմ

 

Բահրեյնի ԱԳ նախարարը հանդես է եկել Իրանի դեմ պայքարելու վճռակամությամբ :

Բահրեյնի ԱԳ նախարար՝ Շեյխ Խալեդ Բեն Ահմեդ Ալե Խալիֆան ասել է , որ արաբական երկրները պատրաստ են պայքարել Իրանի դեմ : «Իրանին և նրա բարեկամներին պատգամում ենք , որ լուրջ ենք նրանց դեմ պայքարելու հարցում , քանզի հարցը մեզ համար կենսական նշանակություն ունի».-ասել է նա :

«Բահրեյնը և Պարսիցծոցյան մյուս երկրները պատրաստ են քաղաքականությունը փոխելու դեպքում , Իրանի նկատմամբ նոր դիրքորոշում ընդունել : Գլխավորն այն է  , որ Իրանը պետք է ամբողոջությամբ փոխի իր արտաքին քաղաքականությունը».-ասել է Շեյխ Խալեդ Բեն Ահմեդ Ալե Խալիֆան :

Հերքելով  Բարաք Օբամայի վերջին խոսքերի պատճառով ԱՄՆ-ի հետ տարաձայնություններ ունենալու մասին շրջանառված լուրն ասել է , որ երկու երկրներն ամուր հարաբերություններ ունեն : Օբաման ավելի վաղ ասել էր , որ Սաուդյան Արաբիան պետք է ընդունի տարածաշրջանում Իրանի դերակատարությունը :

Բահրեյնը սառեցրել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները : Դա տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայի կողմից Շեյխ Նիմրի մահապատժի դեմ իրանցիների բողոքից մեկ օր անց :

Բահրեյնի կառավարությունն Իրանին մեղադրում է այդ երկրի ընդդիմադիրներին աջակցելու մեջ , սակայն ԻԻՀ-ը մշտապես հերքել է այդ հավակնությունը: Բահրեյնի ընդդիմադիրների խոսքերով , իշխանություններն իրենց բռնաճնշողական քաղաքականությունը կոծկելու նպատակով , իշխանություններն Իրանի դեմ նման մեղադրանքներ են ներկայացնում :

 

news.am

Il Manifesto. Մոգերինին Բաքու այցի ժամանակ փորձում էր չանդրադառնալ քաղբանտարկյալների թեմային

 

Այնպիսի շրջված աշխարհում, ինչպիսին Ադրբեջանն է, ինքնադատաստանի սպառնալիքները հնարավոր են: Այս մասին ասված է իտալական Il Manifesto-ի հրապարակման մեջ: Հոդվածում ասված է.

«Մարտի 17-ին՝ Նավրուզի նախօրեին, Ալիեւը 148 բանտարկյալի համաներման մասին հրամանագիր ստորագրեց: Նրանցից 14-ը մարդասիրական առաջատար կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ են ճանաչվել:

Ազատ արձակվածների թվում էր նաեւ Ինտիգամ Ալիեւը. «Ադրբեջանի հոր հետ» նա միայն մեկ ընդհանուր բան ունի՝ ազգանունը: Սրան հետեւեց եվրոպական կազմակերպությունների միաձայն գովասանքը, իսկ Ֆեդերիկա Մոգերինին Բաքու կատարած այցի ընթացքում ուշադիր էր, որպեսզի հանկարծ չանդրադառնա քաղբանտարկյալների թեմային:

Բայց ամեն փայլուն բան ոսկի չէ: Փորձառու մարդիկ նշում են. պատահական չէ, որ ռեժիմը նրանց ազատ արձակեց Ալիեւի՝ ԱՄՆ կատարելիք այցից առաջ: Նա ցանկանում էր Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթաժողովին իր ռեժիմը բարենպաստ լույսի ներքո ներկայացնել:

Բաքվի բանտերում շարունակում են շուրջ 80 քաղբանտարկյալներ մնալ: Լրագրողների, գրողների եւ ակտիվիստների հետապնդումների վերջը չի երեւում:

Երեկ ստացանք Նոբելյան մրցանակի թեկնածու, գրող Աքրամ Այլիսլիի հետ կապված միջադեպի լուրը. նրան թույլ չտվեցին դուրս գալ երկրից, որպեսզի Իտալիայում ներկայացնի եւ «Քարե երազներ» վեպը: Տարեց գրողին Բաքվի օդանավակայանում 12 ժամ պահել են, իսկ այդ ընթացքում Ադրբեջանի նախագահն ԱՄՆ-ում հանդիպում էր պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Ադրբեջանի ՆԳՆ հայտարարության համաձայն, Այլիսլիի ձերբակալության պատճառն օդանավակայանի ոստիկանության հետ «բախումն» էր: Տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ գրողը 78 տարեկան է:

Այսօր Այլիսլին պետք է մասնակցեր Քաղաքակրթությունների հանդիպում փառատոնին: Նրա որդին, որն ուղեկցում էր հորը, չի կարողանում ուշքի գալ կատարվածից հետո: Իսկ Այլիսլին նախկինում նույնպես հետապնդումների զոհ է դարձել: Նրա գրքերը հրապարակայնորեն այրել են, իսկ տեղի քաղաքական գործիչներից մեկը 10 հազար եվրոյի չափով պարգեւ է խոստացել նրան, ով կկտրի գրողի ականջը: Այնպիսի շրջված աշխարհում, ինչպիսին Ադրբեջանն է, այդպիսի բան հնարավոր է»:

 

news.am

Թուրքական լոբբիի հակահայ ջանքերն ԱՄՆ-ում ձախողվեցին. Էրդողանին անբարյացկամ ընդունեցին

 

Ամերիկյան «The Huffington Post» առցանց պարբերականը հոդված է հրապարակել թուրքական լոբբիստական կազմակերպության մասին, որը «փոքրիկ Հայաստանը» որպես «մեծ սպառնալիք» ներկայացնելու արշավ է սկսել:

Արշավը, կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, նվիրված էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցին: Լոբբիստները կապ են հաստատել Կոնգրեսի պաշտոնատար անձանց հետ՝ խոսելով «ՆԱՏՕ-ում դաշնակից Թուրքիայի հետ մերձենալու» կարեւորության մասին: Որպես փաստարկ ներկայացվել է փաստը, որ Ռուսաստանը ռազմական ներկայություն ունի Հայաստանում:

Պարբերականի աղբյուրների համաձայն, լոբբիստական կազմակերպությունը հույս ունի կոնգրեսականների ստորագրությունները տեսնել երկու փաստաթղթերի տակ. դրանցից մեկն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին ուղղված նամակն է, որում նշվում է «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ աճող ռազմական ալյանսի» մասին, իսկ երկրորդը մեկ կոնգրեսականից մյուսին փոխանցվող նամակն է, որն ուղարկվելու է ապրիլի 4-ին, երբ Վաշինգտոնում կլինի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նամակում Թուրքիա երկիրը չի հիշատակվում, սակայն փաստաթղթում կոչ է արվում սատարել դաշնակիցներին:

Կազմակերպությունը գործում է Առաջընթացի թուրքական ինստիտուտի անունից եւ, դրա ներկայացուցիչների խոսքով, չի ֆինանսավորվում կառավարության կողմից:

Հոդվածի հեղինակների կարծիքով, Հայաստանի եւ Ռուսաստանի մտերիմ հարաբերությունները գաղտնիք չեն փորձագետների համար, մինչդեռ Էրդողանին Վաշինգտոնում անբարյացկամ ընդունեցին:

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել