Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 17 Մարտ 2016 19:37

«Արևմուտքը և Ալե Սաուդյան ռեժիմը աջակցում են Սիրիայում ու Իրաքում իրականացվող ահաբեկչությանը»17-03-2016

«Արևմուտքը և Ալե Սաուդյան ռեժիմը աջակցում են Սիրիայում ու Իրաքում իրականացվող ահաբեկչությանը»17-03-2016

 

 

 

 

 

 

«Արման» օրաթերթ

Իրանի ազդեցիկ ռազմավարությունն՝ իր  արտաքին քաղաքականության մեջ

Մերձավոր Արևելիքի հարցերով փորձագետ՝ Հասան Հանիզադեն  «Արման»  օթաթերթի այսօրվա համարում լույս տեսած  հոդվածում նշել է,-«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի ձեռքբերումները կարելի է համարել ԻԻՀ-ի արտաքին քաղաքականության հաջողությունները»։

Ըստ փորձագետի՝ աշխարհի վեց գերտերություններ նստեցին  բանակցության սեղանի մի կողմում, իսկ Իրանը մյուս կողմումմ ինչն Իրանի վեհ դիրքն է ցույց տալիս միջազգային բեմում։

Նրա խոսքերով՝ թեև Իրան-Վեցյակ բանակցությունների գործընթացում Սիոնիստական ռեժիմը  և Սաուդյան Արաբիան ջանքեր գործադրեցին սիոնիստական լոբիի օգնությամբ փակուղու առջև կանգնեցնել բանակցությունները,  բայց Իրանի բանակցող թիմը ի դերև հանեց այդ ջանքերը։

«Իրանի բանագնաց թիմը քաղաքական հարուստ փորձ ունենալով կարողացավ համառորեն պաշտպանել միջուկային տեխնոլոգիա ունենալու Իրանի անքակտելի իրավունքը»,հստակեցրել է փորձագետ՝ Հանիզադեն ընդգծելով․-«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի կապակցությամբ ԱՄՆ-ի դիրքորոշումն ապացուցեց ,որ Սպիտակ տունը  վստահելի չէ»։

 

 

 

 «Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Արևմուտքը և Ալե Սաուդյան ռեժիմը աջակցում են Սիրիայում ու Իրաքում իրականացվող ահաբեկչությանը

Իրաքում և Սիրիայում ահաբեկչական խմբավորումներն արդյունքն են արևմտյան-արաբական առանցքի տեղաշարժերի։ Այդ առանցքը Իրաքին ու Սիրիային թուլացնելու նպատակով ահաբեկիչներ է  վարձատրում:«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթի այսօրվա խմբագրական հոդվածում ասված է.-«Սաուդյան Արաբիան  ԻԼԻՊ-ի , «Ալ Նուսրա ճակատ»-ի և ահաբեկչական այլ խմբավորումների գլխավոր հովանավորն է համարվում»:

«Իրաքում և Սիրիայում ահաբեկիչներն արևմտյան երկրների զենքերի և Սաուդյան Արաբիայի, Էմիրությունների ու Կատարի նավթային դոլարների  օգնություններով են սնվում»,ասված է թերթում:

«Ալե Սաուդյան ռեժիմը դժգոհ է տարածաշրջանում հակասիոնիստական դիմադրության առանցքի արձանագրած հաջողություններից և այն դիմակայելու համար մեծ ջանքեր է գործադրում բայց ապարդյուն: Իրաքում և Սիրիայում ժողովրդական ուժերի աջակցությամբ Դիմադրության առանցքի սխրագործությունների շնորհիվ ահաբեկչական խմբավորումները պարբերաբար նահանջում են և այսօր նրանք հայտնվել են պարտության շեմին»-ասված է Ջոմհուրի Էսլամի թերթում:

 

 

«The Times»  թերթ

Ռուսաստանը շարունակում է հարձակումներն «Իսլամական պետության» դիրքերի վրա

 

«Ռուսաստանի ռազմական օդանավերը ռմբակոծել են «Իսլամական պետության» դիրքերը Պալմիրա հնագույն քաղաքի շրջակայքում, եւ դա այն փաստի վկայությունն է, որ Մոսկվան կշարունակի ընտրողաբար իրականացնել ռազմական գործողություններ Սիրիայից իր զինուժի հիմնական մասի դուրսբերումից հետո»,-հաղորդում է The Times-ը:

«Ռուսաստանի օդուժի հզոր հարվածների մասին է հաղորդել լիբանանյան Ալ-Մանար հեռուստաալիքը: Միեւնույն ժամանակ սիրիական կառավարական ուժերը զգալիորեն առաջ են շարժվել Պալմիրայի ուղղությամբ: Մոնիթորինգային խմբերը հաղորդում են, Ասադին հավատարիմ ուժերը վերահսկողության տակ են վերցրել Պալմիրային մերձակա մի քանի բարձունքներ»,-պնդում են հոդվածագիրները:

«Կշարունակե՞ն արդյոք ռուսաստանյան ուժերը մասնակցել «Իսլամական պետության» դեմ ռազմարշավին, առայժմ պարզ չէ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվել է ռուսաստանյան եւ ամերիկյան ուժերի միջեւ «աշխատանքի բաժանման» հարցը»:

«ՌԴ օդուժը պետք է կենտրոնանա Պալմիրայի ազատագրման, իսկ ամերիկյան կոալիցիան՝ Ռաքքայի գրավման վրա, ասել է Լավրովը: Իսկ արեւմտյան պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական ոլորտում ուղիղ համագործակցությունը քիչ հավանական է»,-գրում է The Times հանդեսը:

Galatv.am

 

 

 «Die Welt» օրաթերթ

Փախստականների ալիքը, որը սպառնում է Հին աշխարհին, ունի ոչ միայն ներքաղաքական, այլեւ գլոբալ կլիմայական պատճառներ

«Ամերիկյան ՆԱՍԱ տիեզերական գործակալության փորձագետները կարծում են, որ Մերձավոր Արեւելքում հնգամյա քաոսի պատճառները պետք է փնտրել վերջին 900 տարվա ընթացքում տարածաշրջանում ամենատեւական երաշտի մեջ, որն սկսվել է 1998 թվականին»,- գերմանական Die Welt թերթում գրում է Գիլ Յարոնը: Ընդ որում այս երաշտը, ինչպես սահմանել են փորձագետները, «ոչ միայն ամենաերկարատեւն էր, այլեւ 50%-ով պակաս խոնավ էր, քան վերջին 500 տարիների բոլոր երաշտները»:

«ՆԱՍԱ-ի մասնագետների կարծիքով 2011-ին «պայթյունը» միանգամից արաբական բոլոր պետություններում մասամբ պայմանավորված է նրանով, որ 2010-ի ամռանը տեղի ունեցան կլիմայական մի քանի իրադարձություններ, որոնք փոխեցին Մերձավոր Արեւելքի առանց այն էլ փխրուն կլիմայական բալանսը: Երաշտը Չինաստանում, հսկայական անտառային հրդեհներն Ուկրաինայում եւ Ռուսաստանում, ինչպես նաեւ ջրհեղեղները՝ Կանադայում եւ Ավստրալիայում հանգեցրեցին բերքատվության նվազմանը ու ցորենի գների կրկնակի բարձրացմանը, ինչն էլ իր հերթին անդրադարձավ Մերձավոր Արեւելքի վրա՝ տարածաշրջանի, որտեղ կենտրոնացած է աշխարհի բնակչության 5 %-ը, եւ առկա է քաղցրահամ ջրի համաշխարհային պաշարի ընդամենը 1%-ը: Բացի այդ, ցորենի համաշխարհային 10 ներմուծողից 9-ը Մերձավոր Արեւելքից են, եւ ամենից շատ տուժել են այնպիսի երկրներ, ինչպիսին Եգիպտոսն է»:

«Սիրիայում 2006-2011 թվականներին ոչնչացավ անասունների գլխաքանակի 85%-ը, 800 հազար գյուղացի կորցրեց եկամուտի իր աղբյուրը, երեք միլիոն սիրիացիներ դարձան աղքատ եւ սկսեցին հեռանալ դեպի մարդաշատ քաղաքներ, որոնք արդեն ապաստան էին տվել միլիոնավոր իրաքցիների, ովքեր փախել էին իրենց հայրենիքում տիրող քաոսից: Արդյունքում ամբողջ Մերձավոր Արեւելքում սկսվեց «մեծ վերաբնակեցում» եւ երեք գործոնի համադրությունը՝ աշխարհում ամենաարագ աճող բնակչություն, կոռումպացված իշխանություններ եւ բնապահպանական հարցեր, դարձավ «վառոդի կատարյալ տակառ»,- ասվում է հոդվածում:

Galatv.am

 

 

Թուրքիա-ԵՄգործարք. որո՞նքենկողմերիպահանջները

 

Առաջիկա օրերին Թուրքիայի և Եվրոպական միության միջև պետք է ստորագրվի գործողությունների ծրագիր փախստականների հարցերի մասին, որի շուրջ կողմերը նախնական համաձայնության էին եկել մարտի սկզբին կայացած Թուրքիա-ԵՄ արտահերթ գագաթաժողովի ժամանակ:

Հիշեցնենք, որ Թուրքիա-Եվրոպական Միություն երկրորդ գագաթաժողովն ավարտվել էր առանց վերջնական արդյունքների:

Ի՞նչ է պահանջում Թուրքիան:

Թուրքիան ուզում է կրկնապատկել ավելի վաղ ԵՄ-ի հետ համաձայնեցված օգնության գումարը՝ 3 միլիարդ եվրոյից հասցնելով 6-ի, արագացնել վիզաների չեղարկման գործընթացը և նոր գլուխներ բացել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություններում:

Փոխարենը, Անկարան խոստանում է եվրոպական միջոցների հաշվին հետ ընդունել բոլոր փախստականներին, որոնք ապօրինի կերպով կհասնեն հունական կղզիներ: Թուրքիա վերադարձված յուրաքանչյուր փախստականի դիմաց եվրոպական երկրները ապաստանի իրավունքով Թուրքիայից կընդունեն մեկ սիրիացի փախստականի:

Ի՞նչ քայլերի է պատրաստ Եվրոպական Միությունը:

ԵՄ ղեկավարները հայտարարում են, որ Թուրքիայի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել աշխատել «վիզաների ազատականացման ճանապարհային քարտեզի իրականանցումն արագացնելու և ամենաուշը մինչև 2016 թվականի հունիսի վերջը Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ վիզային պահանջների չեղարկման ուղղությամբ»: Ինչ վերաբերում է անդամակցության բանակցություններին, ԵՄ-ն խոստանում է «պատրաստվել որքան հնարավոր է շուտ բանակցություններում նոր գլուխներ բացելու որոշմանը»: Բայց, ըստ էության, սա ընդամենը Թուրքիային բավարարելու նպատակով արվող հայտարարություն է, և ոչ ավելին:

Ընդ որում, ԵՄ-ում հստակ հասկանում են, որ հավելյալ գումարներ խնդրելը կարող է շարունակական դառնալ: Հենց այդ պատճառով էլ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարում է, որ ԵՄ գագաթաժողովի ժամանակ Թուրքիային զգուշացնելու է զերծ մնալ շանտաժից:

 Թուրքական շանտաժից խուսափելու կոչ է անում նաև Չեխիան, որի կարծիքով փախստականների հոսքը դեպի Եվրոպա կասեցնելու դիմաց հավելյալ 3 միլիարդ եվրո պահանջելով Թուրքիան շանտաժի է ենթարկում ԵՄ-ին: «Ինձ նման անկիրթ մարդիկ դա շանտաժ են անվանում», - ասել է Չեխիայի նախագահը:

Չնայած ԵՄ-ում հասկանում են թուրքական խաղի իմաստը, այնուամենայնիվ, չեն ցանկանում կտրուկ բացառել անդամակցության հնարավորությունը՝ առանձին պաշտոնյաների մակարդակով հայտարարելով մի շարք հոդվածների շուրջ բանակցությունների վերսկսման հնարավորության մասին: Բայց ինչպես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է ասում, Թուրքիայի անդամակցության հարցը ԵՄ-ի օրակարգում չկա:

Թուրքիա-ԵՄ գործարքը քննադատությունների ալիք է բարձրացրել ինչպես ԵՄ-ի ներսում, այնպես էլ իրավապաշտպանների շրջանում: Բայց հաշվի առնելով անցյալի փորձը՝ կարելի է վստահաբար ասել, որ նման գործարքի կնքումն ավելի քան իրատեսական է:

  Armedia.am

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել