Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 16 Մարտ 2016 14:28

«Le Мonde. «Սիրիա. ինչու՞ ամերիկացիները ոչինչ չարեցին» 16-03-2016

«Le Мonde. «Սիրիա. ինչու՞ ամերիկացիները ոչինչ չարեցին»  16-03-2016

 

 

 

«Էթեմադ» օրաթերթ

Ռուսաստանի ազդեցիկ մարտավարությունը Սիրիայում

 

Սիրիայում Մոսկվայի իրականացրած քայլերը վկայում են Միջինարևելյան ճգնաժամի նկատմամբ Ռուսաստանի ճիշտ կողմնորոշման և այդ երկրի արտաքին քաղաքականության ազդեցիկ մարտավարության մասին :

«Էթեմադ» օրաթերթը չորեքշաբթի օրը հրապարակել է վերլուծական մի հոդված , որտեղ կարդում ենք .-«Սիրիայի և Միջինարևելյան բախումները ցույց են տվել , որ հաշվի առնելով միջազգային օրենքները , Ռուսաստանն ազդեցիկ քայլեր է իրականացրել այդ ուղղությամբ և այդ քայլերը չեն մնացել խոսքի սահմանում» :

Կառավարությունը և միջազգային օրենքները , նաև մարտունակության ցուցադրումը , բոլորն իրականացվել են Միջին Արևելքում Ռուսաստանի ռազմավարական սկզբունքների ազգային շահերից ելնելով :

«Էթեմադ» օրաթերթը քննադատել է Միջին Արևելքում ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունը , հավաստելով .-«Անվտանգության խնդիրները կարգավորելու համար , Վաշինգտոնն ընտրել է աշխարհիկ բռնապետների կործանման քաղաքականությունը , ինչը միմիայն թեժացնում է կրքերը տարածաշրջանում» :

ՌԴ նախագահը երկուշաբթի օրը հրահանգել է Սիրիայից հեռացնել այդ երկրի ռազմական ուժերի մի մասին : 2015 թվականի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը ՝ Սիրիայի կառավարության պաշտոնական համաձայնությամբ և խորհրդարանական արտոնությամբ , ավիահարձակումներ է սկսել արաբական ու արևմտյան մի քանի երկրների կողմից հովանավորվող ահաբեկիչների դիրքերի դեմ :

 

 «Արման» օրաթեր

Սիրիայից ռուսական ուժերի դուսբերումը ՝ նոր քաղաքական գործընթացի սկիզբ

 

 

«Արման» օրաթերթում լույս տեսած վերլուծական հոդվածի հեղինակ ՝ Մորթեզա Մաքիի կարծիքով , Սիրիայից ռուսական ուժերի դուսբերումը ՝ նոր քաղաքական գործընթացի սկիզբ է համարվում :

Վերլուծաբանն անդրադառնալով Սիրիայից ռուսական ուժերի մի մասի դուսբերմանը , գրել  է  , որ դա կարելի է հրադադարի ռեժիմի հաստատման համար ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կայացած համաձայնության արդյունքը և նոր քաղաքական գործընթացի սկիզբ գնահատել :

ՌԴ նախագահը երկուշաբթի օրը հրահանգել է Սիրիայից հեռացնել այդ երկրի ռազմական ուժերի մի մասին : Վերլուծաբանի կարծիքով , երբ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնեցին ճնշել իրենց դաշնակիցներին ՝ բանակցության սեղանի շուրջ հավաքվելու համար , նման որոշում ակնկալվում էր :

Նշելով , որ Սիրիան չի կարող վերադառնալ հինգ տարի առաջվա վիճակին , հոդվաշագիրն ավելացրել է .-«Այսօր Սիրիայում հաստատված հրադադարով , թվում է , թե բախվող կողմերը բաժանելով իշխանությունը կառավարության և ընդդիմադիրների միջև , նախադրյալներ են ստեղծում ֆեդերատիվ կառավարությունը ձևավորելու համար» :

 

 «Ռեսալաթ» օրաթերթ

ԱՄՆ-ը շարունակում է ջանքերն ուղղված Իրաքի և Սիրիայի մասնատմանը

 

«Ռեսալաթ» օրաթերթը չորեքշաբթի օրը վերլուծական մի հոդված է տպել հետևյալ խորագրով ՝ ԱՄՆ-ը շարունակում է ջանքերն ուղղված Իրաքի և Սիրիայի մասնատմանը :

Հոդվածադիրն անդրադարձել է տարածաշրջանում ԱՄՆ-ի դավերին , գրելով .-«Սիրիայի իշխանությունների դեմ պայքարում ԱՄՆ-ի և նրա տարածշրջանային դաշնակիցների պարտությունից հետո , այդսօր նրանք օրակարգում են դրել այդ երկրի մասնատման ծրագիրը , ինչի ուղղությամբ էլ դիմելու են ցանկացած քայլի» :

Վաշինգտոնն անթաքույց է խոսել Իրաքի մասնատման մասին , հայտարարելով , որ առաջիկայում իրականացնելու է նաև Սիրիայի մասնատման ծրագիրը :

Վերլուծաբանը նշել է , որ ԱՄՆ-ի դաշնակիցներն օգնելու են Վաշինգտոնին ՝ իրականացնելու իր նպատակը : Օրաթերթը հավաստել է .-«Վերջին օրերին , ՆԱՏՕ-ի նախկին պաշտոնյաներ խոսել են Սիրիայի մասնատման մասին ՝ այն որպես այդ երկրի ճգնաժամին վերջ դնելու գլխավոր լուծում ներկայացնելով» :

Վերջին տարիներին , ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին ֆինանսավորելով ու սպառազինելով , Իրաքում և Սիրիայում հազարավոր մարդկանց կյանքեր են խլել , իսկ այսօր այդ երկրների մասնատման հարցն առաջ քաշելով , տարածաշրջանում ծալավում են լարվածությունը :

 

news.am

Le Мonde. «Սիրիա. ինչու՞ամերիկացիներըոչինչչարեցին» 

 

Le Мonde-ի լրագրողները «Սիրիա. ինչու՞ ամերիկացիները ոչինչ չարեցին» վերտառությամբ լույս տեսած հոդվածում պնդում են, որ ապացույցներ են հավաքել այն մասին, որ 2013թ. կեսից ամերիկացիները «Իսլամական պետության» առաջխաղացման մասին հսկայական քանակությամբ տեղեկություններ է ունեցել եւ գրեթե չի օգտագործել դրանք։ Այս մասին հայտնում է RFI միջազգային ֆրանսիական ռադիոն։

Ապացույցներ հավաքելու համար լրագրողները մի քանի շաբաթ անց են կացրել Թուրքիայում, որտեղ թաքնվում են Ասադի հակառակորդները։ Նրանց հիմնական իրազեկիչը եղել է ոմն Մ.-ն, որը այսպես կոչված Սիրիայի ազատ բանակի բարձրագույն ռազմական խորհրդի հետախույզներից էր։ Սկզբում նա Սիրիայում քիմիական զենքի օգտագործման  մասին հետազոտություններ էր անցկացնում ՄԱԿ-ի համար, սակայն հետո սկսել էր ուսումնասիրել ԻՊ առաջխաղացման մասին տեղեկությունները։ Իր ցանցը ֆինանսավորելու համար Մ.-ն ամերիկացիներից ամսական 30 հազար դոլար էր խնդրել, սակայն ստացել էր 10 հազարը։ Նա ամերիկացիներին տեղեկություններ էր տրամադրում Թուրքիայի տարածքում հանդիպումների ժամանակ։

2014թ. ամռանը, այն ժամանակ, երբ ԻՊ հորդաները առաջ էին շարժվում դեպի Մոսուլ, Մ.-ն իբր թե աշխատում էր զանգվածային պատասխան հարձակման պլանի վրա։  «Ամեն բան պլանավորված էր, ժամ առ ժամ, փողոց առ փողոց»,- պնդում է Մ.-ն։ Նա նշել է, որ ԻՊ գրաված յուրաքանչյուր քաղաքում իրենք գիտեին գրոհայինների քանակը, թե որտեղ են դպուկահարները, որտեղ՝ ականները։ Մենք պատրաստ էինք հարձակմանը թե՛ տակտիկական, թե՛ ռազմավարական առումով։ Սակայն ամերիկացիները տատանվում էին եւ «հստակեցումներ էին պահանջում»...

Նույնը եղավ եւ 2015թ. հունիսին, երբ ամերիկացիները նախապես տեղյակ էին դեպի Փալմիրա ԻՊ-ի առաջխաղացման մասին։

Եթե հավատանք իրազեկիչին, ապա Վաշինգթոնը նույն կերպ է վարվել՝ դանդաղելով պատասխան տալ «Ջաբհաթ ան Նուսրայի» առաջխաղացման մասին տեղեկություններին։

Դրա հետեւանքով Սիրիայի ազատ բանակի չափավոր խմբերը, բախվելով ԻՊ-ի կողմից ոչնչանալու վտանգին, անցան «Ջաբհաթ ան Նուսրայի» հսկողության ներքո։

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել