Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 15 Մարտ 2016 19:26

«Սիրիայի տարածքային ամբողջականությունը Ռուսաստանի գերակայությունն է» 15-03-2016

«Սիրիայի տարածքային ամբողջականությունը Ռուսաստանի գերակայությունն է» 15-03-2016

 

 

 

 

 

 

 

«Իրան» օրաթերթ

Սիրիայի տարածքային ամբողջականությունը Ռուսաստանի գերակայությունն է

Թեհրանում լույս տեսնող «Իրան» օրաթերթին տված հարցազրույցում Իրանում Ռուսաստանի դաշնության դեսպան՝ Լևան Ճագարյանն ասել է․-« Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը  Ռուսաստանի գերակայությունն է։ Սիրիայի օրինական կառավարության տապալմանն ուղղված որոշ տարածաշրջանային ու վերտարածաշրջանային երկրների ջանքերը փաստորեն Լիբիայում ու Իրաքում միջազգային հանրության թույլ տված պատմական սխալների կրկնությունն են։

Լևան Ճագարյանը հստակեցրել է․-«Իրանը և Ռուսաստանը դեմ են Սիրիայի ներքին գործերին օտարերկրյա միջամտությանը և այլ երկրներ ոչ մի դեր չունեն Սիրիայի ապագա կառուցվածքում»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կողմ է Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանը և  համոզված է,որ այդ երկրի ճգնաժամի կարգավորումը ռազմական լուծում չունի,այլև ահաբեկչության դիմակայման նպատակով սիրիական խմբերի համագործակցությամբ  կարելի է կարգավորել այդ ճգնաժամը։

Կարևորելով Սիրիայի ճգնաժամի հարցով ԱՄՆ-ՌԴ համագործակցությունը և Լավրովի ու Քերիի խորհրդակցությունները, Ճագարյանը հավելել է․-«ԱՄՆ-ն ընդունել է այն փաստը,որ Սիրիայի ճգնաժամը պետք է բանակցության ճանապարհով կարգավորել ,ուստի համատարած ջանքեր պետք է գործադրել և բոլոր երկրները պետք է համագործակցեն ԻԼԻՊ ահաբեկչկան խմբավորմանը դիմակայելու համար։

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Փախստականների հարցով Թուրքիա-Եվրամիություն մարտահրավերը շարունակվում է

Թեհրանում լույս տեսնող «Ջոմհուրի Էսլամի»  օրաթերթի խմբագրական հոդվածում ասված է․-«Եվրամիության ղեկավարները համոզված են,որ փախստականների հարցով չպետք է քաղաքական ու ֆինանսական արտոնություններ շնորհել Թուրքիային։ Եվրամիությունը նախազգուշացրել է Թուրքիայում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ և նման պայմաններում Անկարային արտոնություններ շնորհելը ոչ մի արդարացում չի կարող ունենալ»։

Ըստ թերթի՝ Թուրքիան մի կողմից փախստականների դեպի Եվրորպա հոսքն օգտագործել է եվրոպական երկրներին ճնշման տակ դնելու համար։ Իսկ մյուս կողմից կազմակերպված ռազմական հարձակումներ իրականացնելով Սիրիայի վրա և բացեիբաց աջակցելով ահաբեկիչներին, դարձել է Սիրիայում ընթացող պատերազմի գլխավոր գործոններից մեկը։

Քրդերի հարցով Թուրքիայի և արևմուտքի միջև տարաձայնությունների խորացումը՝ մեկասուցրել է Անկարային Սիրիայի ճգնաժամում։ Եթե Թուրքիան չկարողանա Եվրամիության խոստացած արտոնությունները ստանալ, անտարակույս «Արդարություն և զարգացում» կուսակցությունը փախստականների հարցը,որպես ճնշման լծակ կօգտագործի, իսկ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը կդառնա բոլոր եվրոպական երկրների խնդիրը,-գրում է  «Ջոմուրի Էսլամի» թերթը։

 

----

Armradio.am

Թուրքիան եւ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը

Ահաբեկչական կազմակերպություններին սատարելու Թուրքիայի քաղաքականությունը մի օր աշխատելու էր իր դեմ, նկատում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: Նրա խոսքով՝ թեպետ պարզ չէ, թե ովքեր են Անկարայում տեղի ունեցած երեկվա պայթյունի ետեւում կանգնածները, սակայն, համոզված է, որ «սա եւս փորձելու են օգտագործել իրենց հակաքրդական կեցվածքի եւ պայքարի մեջ»:

Նման եզրահանգում անելու համար, ըստ թուրքագետի, կան նախադեպեր: Օրինակ՝ Ստամբուլի պայթյունը, որի հետ կապված Թուրքիան զարգացրեց հակաքրդական կեցվածք: Ավելի ուշ պարզ դարձավ, սակայն, որ այն կոնկրետ ԻՊ-ի կողմից կատարված ահաբեկչությունն էր:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի խոսքով՝ Անկարայում տեղի ունեցած առաջին պայթյունը, որը 100 մադու կյանք խլեց, ակնհայտորեն ձեռնտու էր իշխանություններին, քանի որ Էրդողանի դեմ ցույցի մասնակիցների նկատմամբ էր: Թուրքագետի գնահատմամբ՝ դա հասարակությունը հասկացավ, ձեւավորվեց վախի մթնոլորտ, որը պահպանվեց նաեւ հետագայում:

Ըստ նրա, սակայն, այլ է իրադրությունը երկու պայթյունների հետ կապված, որոնք, ըստ նրա, հավանաբար գալիս են այլ կողմից:  «Դա թուլացնում է Էրդողանի դիրքը, քանի  որ ինչ-որ մարդիկ կարողանում են հենց մայրաքաղաքում՝ Անկարայի կենտրոնում ու վարչական կառույցների մոտակայքում, Էրդողանին չհակադրվող մարդկանց նկատմամբ, նման բաներ կազմակերպել»:

Մեկ այլ թուրքագետ՝ Հակոբ Չաքրյանը, մինչդեռ, կարծում է, որ նման գործողություններն ամրապնդում են Էրդողանի դիրքերը: «Նա իր ելույթներում էլ ասում է, որ եթե ես չլինեմ՝ շատ ավելի վատ կլինի: Ժողովուրդն էլ հավատում է»:

Հիշեցնենք, որ պայթյունն իրականացվել էր քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկում՝ Կըզըլայ կենտրոնական հրապարակում։ Որոշ տվյալներով՝ Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել է 37, վիրավորվել 125 մարդ: Տուժածներից 19-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

 

 

 

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել