Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 14 Մարտ 2016 13:55

«ԵՄ-ն կփորձի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների ռազմավարությունը» 14-03-2016

«ԵՄ-ն կփորձի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների ռազմավարությունը»  14-03-2016

 

 

 

«Ղոդս» օրաթերթ

ԱԵԼ-ը փորձում է գոհացնել Սիոնիստական ռեժիմին

 

Իրանի փորձագետի համոզմամբ , Արաբական երկրների Լիգան փորձում է գոհացնել Սիոնիստական ռեժիմին :

Հասան Հանիզադեն «Ղոդս» օրաթերթում վերլուծական մի հոդվածում գրել է .-«2011 թվականից ի վեր ԱԵԼ-ի գործունությունը եղել է Իսրայելի ռեժիմի և ԱՄՆ-ի քաղաքականություններին համընթաց , ինչի արդյունքում էլ լիգան ստացել է նաև «եբրայական» լիգա անվանումը» :

Վերլուծականում նշված է  , որ Լիգան իր ապագա քայլերը մշակում է Սաուդյան Արաբիայի , Էմիրությունների , Բահրեյնի ու Կատարի խորհրդով :

Եգիպտոսի կործանյալ բռնապետի ռեժիմի գործիչներից ՝ Ահմեդ Աբու Ալ-Գեյթին գլխավոր քարտուղար ընտրելով , շարունակելու է քայլել Պաղեստինի ջիհադական շարժումների ու Դիմադրության դեմ :

Ամեն դեպքում ԱԵԼ-ն ոչ մի դրական քայլ չի կատարելու արաբական աշխարհի ճգնաժամերի կարգավորման ուղղությամբ : Այդ քաղաքականությունը կարող է հանգեցնել Լիգայից որոշ երկրների հրաժարվելուն կամ էլ ժամանակի ընթացքում նրա լուծարմանը :

ԱԵԼ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները Կահիրեում գումարված վերջին նիստում , Եգիպտոսի նախկին բռնապետի ռեժիմի ԱԳ նախարարին են ընտրել Լիգայի գլխավոր քարտուղարի պաշտոնում :

 

«Իրան» օրաթերթ

Ներքին ու համաշխարհային համախմբություն ՝ Սիրիայում խաղաղություն հաստատելու համար

 

Լիբանանում և Հորդանանում Իրանի նախկին դեսպանի գնահատմամբ , ներքին ու համաշխարհային համախմբությունն ուղղված է Սիրիայում խաղաղություն հաստատմանը :  

«Իրան» օրաթերթում կարդում ենք .-«Մոհամմեդ Իրանիի խոսքերով , Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի նման երկրներ խափանում են Սիրիայում հրադադարի հասատատման գործընթացը» :

Սիրիայում հրադադարի իրականացումն արդյունքն է վերջին ամսիներին երկրի մասշտաբով տարված ծավալուն ջանքերի : Ավելի վաղ , սաուդացիների ու սիրիացի ընդդիմադիրների խափանումների և սահմանած նախապայմանների պատճառով , Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացը փակուղային իրավիճակում էր հայտնվել :

Լիբանանում և Հորդանանում Իրանի նախկին դեսպանի ասածով , Սիրիայում տիրող ներկա պայմաններում  , կարելի է ասել , որ իրավիճակը ճգնաժամային է ահաբեկչական խմբավորումների համար :

 

«Դոնյայե էղթեսադ» օրաթերթ

Համատեղ ներդրումների իրականացումն Իրանի տնտեսական գերակայությունն է

 

Իրանի առևտրի պալատի ղեկավարի ասածով , արտասահմանյան ընկերություններ հետ համագործակցության նպատակով , համատեղ ներդրումների իրականացումն Իրանի տնտեսական գերակայությունն է :

«Դոնյայե էղթեսադ» օրաթերթում Մոհսեն Ջալալփուրն ասել է .-«Արտասահմանյան շատ ընկերություններ գտնում են , որ Իրանը միակողմանի առևտրի չի ձգտում» :

Այդպիսով , նրանք այն համոզմունքնով են Իրանի հետ բանակցություններ սկսում , որ Թեհրանի հետ համագործակցությունները բխում է երկու կողմերի շահերից :

 

 

news.am

ԵՄ-նկփորձիվերանայելՌուսաստանիհետհարաբերություններիռազմավարությունը. «Կոմերսանտ»

 

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները փորձում են մեկ քայլ ընդառաջ գնալ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների նոր երկարաժամկետ ռազմավարության մշակման ճանապարհին, գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Պարբերականը նշում է, որ մարտի 14-ին կկայանա նախարարների հատուկ նիստ, որտեղ քննարկվելու են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Հանդիպումը կլինի արտառոց՝ հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականության քննարկումների օրակարգը։ Եթե վերջին երկու տարում եվրոպացի նախարարները որպես կանոն խոսում էին պատժամիջոցների խստացման եւ երկարաձգման կամ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ազդեցության մասին, ապա հիմա խոսքը բացառապես վերաբերում է Բրյուսելի եւ Մոսկվայի հարաբերություններին։

«Վերջին 2 տարվա իրադարձությունների ֆոնին Եվրոպայում եկել են այն եզրակացության, որ ցանկացած դեպքում Ռուսաստանի հետ business as usual ոգով հարաբերություններ վերականգնելու մասին խոսք լինել չի կարող»,- ասել է ԵՄ կառույցներում թերթի աղբյուրը։

Պարբերականի զրուցակիցը նաեւ նշել է, որ ներկայումս Եվրամիությունը ընդհանուր տեսլական չունի այն  կապակցությամբ, թե ինչպիսին են լինելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, կա ընդամենը պատժամիջոցների քաղաքականություն, սակայն այդպես չի կարող հավերժ շարունակվել։

«Մեզ անհրաժեշտ է new normal՝ Մոսկվայի հետ նոր պայմաններում երկարաժամկետ հարաբերությունների ռազմավարություն»,- ընդգծել է նա։

Թերթի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ այսօրվա բանակցությունների արդյունքում որեւէ կոնկրետ որոշում չի սպասվում։

 

news.am

Le Monde. ԿորցրածըվերականգնելուհամարԹուրքիային 10 տարիէպետք

 

Թուրքիայի տնտեսությունը կայուն է մնում քաղաքական ցնցումների նկատմամբ, գրում է Le Monde ֆրանսկան թերթը: Ընդհանուր առմամբ, անհնար է չտեսնել վերջին 15 տարում Թուրքիայի տնտեսության գրանցած մեծ աճը, նշում է թերթը:

Թուրքիայում 2016թ. 3.2-տոկոսանոց տնտեսկան աճ է սպասվում: Մեքենաների արտահանումը փետրվարին աճել է 17 տոկոսով, ինչը 2008թ.-ից հետո լավագույն ցուցանիշն է: Իսկ դեպի զարգացած երկրներ արտահանման ծավալները աճել են 48 տոկոսով, ասել է Թուրքիայի ավտոմեքենաների արտահանման միության նախագահ Օրհան Սաբունչուն:

Այդուհանդերձ տնտեսական ճգնաժամը կարող է սառեցնել ներդրողների համակրանքը: «Թուրքիայի բոլոր ակտիվները՝ քաղաքականության, տնտեսության, դիվանագիտության, հալչում են: Թուրքիան չի անհետանա տեսադաշտից, սակայն կորցրածը վերականգնելու համար 10 տարի է պետք»,- կարծում է Ֆրանսիայի միջազգային եւ ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի՝ Թուրքիայի հարցով մասնագետ Դիդյե Բիյոնը:

2016թ. հունվարին Թուրքիայում տուրիստական ակտիվությունը 6.4 տոկոսով մարել է պայթյունների ֆոնին: Հյուրանոցները ստիպված են իջեցնել գները, որպեսզի զբոսաշրջիկներ գրավեն: Ֆրանսիայի Sciences ինստիտուտի վերլուծաբան Ռո Ժան Մարկի գնահատմամբ Թուրքիայի հյուրանոցները հիմա զբաղեցված են 50 տոկոսով: Ընդ որում, մարդիկ հետաձգում են ամրագրումը, բայց ամբողջովին չեն հանում այն:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել