Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 13 Մարտ 2016 14:47

«Եվրոպան անզոր է Թուրքիայի շանտաժի դեմ»13-03-2016

«Եվրոպան անզոր է Թուրքիայի շանտաժի դեմ»13-03-2016

 

 

 

«Իրան» օրաթերթ

ԻԼԻՊ-ի ազդեցության տարածումը Լիբիայում

Լիբիայում ԻԼԻՊ-ի ազդեցության տարածումը դարձել է վտանգ Հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի երկրների համար։ «Իրան» օրաթերթում լույս տեսած վերլուծականում ասված է․-«2011 թ․-ին Լիբիայում բռնապետ Մուամմեր Կադաֆիի իշխանությանը վերջ տված ժողովրդական հեղափոխությունից հետո,  այդ երկրում քաղաքական ու անվտանգության լուրջ բաց է առաջացել և արդեն երկու տարի է,որ Լիբիան երկու խորհրդարան ունի»։

Լիբիայում միասնական իշխանության բացակայությունը հանգեցրել է ԻԼԻՊ ահաբեչական խմբավորման տարածմանը այդ նավթառատ երկրում։ Ներկայումս Լիբիայում ԻԼԻՊ-ը համարվում է զանգվածային կոտորածի հիմնական գործոնը։

«Լիբիայում ԻԼԻՊ-ի տարածումը բարձրացնում է այդ երկրում միջազգային ու տարածաշրջանային միջամտության մակարդակը»-ասված է Իրան թերթում։

«Լիբիայում տիրող անկայունությունը նպաստավոր հող է պատրաստել ահաբեկչական խմբավորումների գործունեության համար։ ՄԱԿ-ի ամենամյա զեկույցը  վկայում է Լիբիայում ԻԼԻՊ-ի ազդեցության տարածման մասին», գրում է Իրան թերթը։

 ---

 

«Արման» օրաթերթ

Ռիադի արևմտյան դաշնակիցները մտահոգված են Ալե Սաուդյան վարչակարգի քայլերի համար

Միջին Արևելքի հարցերով փորձագետի կարծիքով տարածաշրջանում Ալե Սաուդյան վարչակարգի լարվածություն հարուցող քայլերը մտահգում են  Ռիադի արևմտյան  դաշնակիցներին։

«Արման» թերթին տված հարցազրույցում Միջին Արևելքի  հարցերով փորձագետ՝ Հասան Հանիզադեն ասել է․-«Սիրիայի, Եմենի ու Իրաքի ճգնաժամերում Սաուդյան ռեժիմի ավերիչ դերակատարությունն զայրացրել է  ԱՄՆ-ի դեմոկրատներին,հատկապես այդ երկրի նախագահ՝ Բարաք Օբամային»։

«Սիրիայի ճգնաժամի հետ կապված Սաուդյան Արաբիան անիրական զեկույցներ է փոխանցել ԱՄՆ-ին , ինչը զայրացրել է Սպիտակ Տանն ու ԱՄՆ-ի պետքարտուղարությանը»,ասել է փորագետը։

Հանիզադեիի խոսքերով՝ ԱՄՆ-ն  Ալե Սաուդյան ռեժիմի մեղսակիցն է Եմենում։

«Իրան-Վեցյակ միջուկային համաձայնությունը կայունացրել է Իրանի տարածաշրջանային ու միջազգային դիրքը և Իսլամական հանրապետությունն ապացուցել է,որ կարող է կառուցողական ու դրական դերակատարություն ունենալ տարածաշրջանային շատ ճգնաժամերում», հստակեցել է Միջին Արևելքի հարցերով փորձագետը։

 ---

The Guardian 

Ինչու Ուկրաինան, ավելի քան երբեւէ, ունի Ռուսաստանի կարիքը

«Հունվարին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհավորեց ժողովրդին այն փաստի առիթով, որ առաջին անգամ անցկացրեց ձմեռն առանց ռուսաստանյան գազի գնումների»,- The Guardian-ում գրում է քաղաքագիտության պրոֆեսոր Նիկոլայ Պետրոն: «Ռուսականի փոխարեն Ուկրաինան գնել է եվրոպական գազ, որը, ինչպես հպարտորեն ընդգծել է Պորոշենկոն, 30%-ով ավելի թանկ է եղել»,- շարունակում է հեղինակը:

Պետրոյի կարծիքով դա ընդգծում է  ուկրաինական տնտեսության հիմնական խնդիրը՝ «որոշումը՝ խզել բոլոր կապերը Ռուսաստանի հետ, որն ընդունվել է գաղափարական հիմքերով»:

Կառավարության գործունեությունը հեղինակը համարում է ինքնասպանություն:

«Պաշտպանության եւ ավիացիայի բնագավառների արտադրությունը կորցրել է եկամտի 80%-ը՝ 2014-ին խզելով պայմանագրերը Ռուսաստանի հետ: Անցյալ տարի Ուկրաինային հաջողվեց դուրս գրել պարտքի 20 տոկոսը եվրոբոնդերով: Սակայն հաջորդ սերունդներն արեւմտյան պարտատերերին կտան ՀՆԱ-ի աճի մինչեւ 50 տոկոսը, եթե այն երբեւէ հասնի տարեկան 4%-ի: Ավաղ, դրա համար վճարում են հասարակ ուկրաինացիները»,- գրում է հոդվածի հեղինակը:

«Պորոշենկոն հրապարակավ հայտարարեց, որ պետությունը կդադարի սուբսիդավորել արդյունաբերությանը եւ կնպաստի ներդրումներին տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գյուղատնտեսության ոլորտներում: Սակայն պարզ չէ, թե որտեղ պետք է նա վաճառի գյուղատնտեսական արտադրանքը, քանի որ Ուկրաինան ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագիր կնքելով կորցրել է արտոնյալ մուտքը դեպի իր ամենամեծ շուկան՝ Ռուսաստանը: Չափազանց մեծ է վտանգը, որ Ուկրաինան կվերածվի ձախողված պետության, եւ միլիոնավոր ուկրաինացիներ փախստական կդառնան մի ժամանակ, երբ Եվրոպայում առանց այդ էլ խորանում է միգրացիոն ճգնաժամը»,- գրում է հեղինակը:

Galatv.am

---

Le Figaro 

Եվրոպան անզոր է Թուրքիայի շանտաժի դեմ

«Այսօրվա միգրացիոն ճգնաժամի դիմաց Եվրոպան որոշել է իր ճակատագիրը հանձնել Ռեջեփ Էրդողանի իսլամական պահպանողական ռեժիմին եւ Անկարային պաղատել փոխզիջումների գնալ»,- գրում է Le Figaro-ն:

«Սա անսպասելի հաջողություն էր Թուրքիայի համար, որը նախկինում միջազգային ասպարեզում հայտնվել էր դիվանագիտական մեկուսացման մեջ այն պատճառով, որ Սիրիայի հակամարտության ժամանակ կրակի հետ էր խաղում»,- նշում է վերլուծաբան Ալեքսիս Ֆերչակը:

«Թուրքիան, չհամարվելով ԵՄ անդամ, բարձր գին է սահմանում իր ծառայությունների դիմաց: Գերմանիան խաղաց կրակի հետ՝ հայտարարելով, որ 2015թ.-ին կընդունի 800 հազար փախստականի եւ 3,6 մլն-ի մինչեւ 2020 թ.-ը, չմտածելով, որ նման «մեծահոգի» քաղաքականությունը պետք է համաձայնեցներ եվրոպական երկրների հետ: Կանցլեր Մերկելն անձամբ փոս փորեց Շենգենյան գոտու համար,- գրում է Ֆերչակը: -Նա չէր կարող թույլ տալ, որ փախստականները դեգերեն եվրոպական երկրներում, եւ 2015թ.-ի նոյեմբերին որոշեց վերականգնել Դուբլինյան համաձայնագրի գործողությունները, համաձայն որի փախստականները պետք է գրանցվեն այն եվրոպական երկրում, որի սահմանն են անցել: Դա դարձավ «մայր Մերկելի» հյուրընկալ քաղաքականության առաջին շեղումը, ինչի արդյունքում Հունաստանն աստիճանաբար վերածվեց  «մեծ սպասասրահի» փախստականների համար։

«Փախստականների ճգնաժամի կարգավորման գործում կանցլեր Անգելա Մերկելի՝ Էրդողանին Եվրոպայի գլխավոր դաշնակից դարձնելու ձգտումը ռազմավարական սխալների շարունակությունն է, որը կատարվել է Սիրիայում, երբ Արեւմուտքը վտանգավոր դաշինք կնքեց այնպիսի սունիական գերտերությունների հետ, ինչպիսիք են Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Քաթարը»,-եզրափակում է Le Figaro-ի հոդվածագիրը:

Galatv.am

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել