Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 12 Մարտ 2016 19:28

«Իրանի նավթարդյունաբերության հաջողությունը» 12-03-2016

«Իրանի նավթարդյունաբերության հաջողությունը»  12-03-2016

 

 

 

«Շահրվանդ» օրաթերթ

Իրանի նավթարդյունաբերության հաջողությունը

Չնայած կիրավռող շրափակումներին , Իրանի նավթարդյունաբերությունը պատրաստվում է էներգետիկայի համաշխարհային շուկաներում ներկայության համար :

«Շահրվանդ» օրաթերթում լույս տեսած վերլուծական հոդվածում կարդում ենք .-«Իրանի նավթարդյունաբերությունը վերջին տարիներին տարբեր շրջափակումներ է դիմագրավել , սակայն այնուամենայնիվ մեծ փորձեր է ձեռք բերել և պատրաստվել է նոր շրջանի համար : Իրանը մտադիր է վերականգնել կորցրած շուկան» :

Ավելի քիչ քան երկու ամիսներ են անցնում Իրանի դեմ շրջափակումների չեղարկման օրվանից : Այս ընթացքում , Իրանի նավթի արտադրաչափը հասել է 2012 թվականից հետո ամենաբարձր մակարդակի : Վերջին երեք տարիների ընթացքում Իրանի նավթային առաջին բեռնվածքը եվրոպական երկրներ է առաքվել :

Իրանի նավթի ասիական գնորդները ևս , որոնց մի մասը շրջափակումների ընթացքում Իրանից նավթ ստանալու արտոնություն ունեին , շրջափակումները հանվելուց հետո , մեծացրել են իրանից ներկրվող նավթի ծավալները :

 

«Էթելաաթ» օրաթերթ

Ալե-Սաուդական ռեժիմը համագործակցում է Սիոնիստական ռեժիմի հետ

 

Տարածաշրջանում Ալե-Սաուդական ռեժիմի խնդրահարույց կողմնորոշման հետևանքով , Ռիադի իշխանությունները հայտնվել են Սիոնիստական ռեժիմի կողքին :

«Էթելաաթ» օրաթերթի վերլուծաբանը գրել է .-«Իրաքում , Սիրիայում և Եմենում սաուդացիների իրարահաջորդ ձախողումների պատճառով , ռեժիմը հարկադրված քայլ է պահում Իսրայելի ռեժիմի հետ  ՝ անտեսելով միջազգային հանրության արձագանքները» :

Այս համագործակցության վառ օրինակն է Դիմադրության առանցքի հետ կապված Իսրայելի հետ իր քայլերի համադրումը : Այն դեպքում , երբ ԻԼԻՊ-ը ստեղծվել է սաուդացիների գումարներով և իրաքում ու Սիրիայում տարածվել է , Եմենում ևս Արաբիայի կործանիչները ոճիրներ են գործում :

Դիմադրության առանցքը սիոնիստական ռեժիմի և տարածաշրջանի բոլոր հակաժողովրդական ռեժիմների քաղաքական ու հասարակական գլխավոր ուժն է համարվում , սակայն նոր պայմաններում ևս տարածաշրջանում դաշնակիցներ գտնելու Ալե- Սաուդական ռեժիմի ջանքերն ապարդյուն են լինելու :

 

«Ջավան» օրաթերթ

Արաբական երկրների Լիգայի անգործունեության ճգնաժամը

 

Տարածաշրջանային իրադարձություններում Արաբական երկրների Լիգայի քաղաքական կողմնորոշումը վկայում է նրա անգործունեության մասին :

«Ջավան» օրաթերթում կարդում ենք .-«Վերջին հինգ տարիների իրադարձություննը ցույց են տվել , որ Արաբական երկրների Լիգան ազդեցիկ քայլեր չի կատարել տարածաշրջանային ճգնաժամերը կարգավորելու ուղղությամբ» : Եգիպտոսի նախկին բռնապետի ռեժիմի ԱԳ նախկին նախարարն այնպիսի պայմաններում է ընտվել Լիգայի գլխավոր քարտուղարի պաշտոնում , երբ որոշ երկրներ խստորեն ընդդիմացել են այդ ընտրությանը :

Արաբական աշխարհում անցնող իրադարձությունները , Սիրիական պատերազմը , Եմենում իրականացվող հարձակումները , Լիբիայում և այլ երկրներում տիրող անհանդարտությունները , բոլորը այս ընտրության հետևանքներից են համարվում : Արաբական երկրների Լիգայի գլխավոր քարտուղար ՝ Նաբիլ Ալ-Արաբիի հնգամյա գործունեությունը ձախողումներով էր ուղեկցվում :

Լիգային գլխավոր քարտուղարի պաշտոնում Մուբարաքի ռեժիմի ԱԳ նախակին նախարարին նշանակել են այդ պաշտոնում , որպեսզի նա լինի 7-րդ եգիպտացին , ով զբաղեցնում է այդ պաշտոնը : Ահմեդ Աբու Ալ-Ղեյթը հունիսից հինգ տարվա ժամկետով վարելու է այդ պաշտոնը :

 

 

1in.am

Մոսկվայի կորչող, իսկ Ադրբեջանի վերջին հույսը

 

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քատուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ էլ փորձել է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, եղել է այդ ուղղությամբ ակտիվ ջանք գործադրող և այսօր էլ աշխատում է կարգավորման գործընթացին նպաստելու համար, սակայն Ռուսաստանը չի կարող կարգավորել հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում նման հայտարարություն լսելը երևի թե նոր բան չէ, սակայն նախկինում նման ձևակերպումներով հանդես են եկել Մինսկի խմբի եռանախագահության մյուս երկրների ներկայացուցիչները, իսկ Ռուսաստանը կարծեք թե չի արել նման շեշտադրումներ: Ըստ էության, Պեսկովի այս հայտարարությունը հետաքրքրական է Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի, Պուտինի հետ հանդիպման և ընդհանուր տարածաշրջանային իրողությունների ֆոնին:

Երկար ժամանակ ռուսական մամուլում հայտնվում էին տարբեր տեղեկություններ այն մասին, որ Ռուսաստանը փորձում է կողմերին նոր առաջարկներ ներկայացնել և հանգուցալուծել ներկայիս իրավիճակը: Ադրբեջանին այդ առաջարկները կարծեք թե գոհացնում էին՝ նկատի առնելով այն, որ Բաքուն խոստովանում էր դրանց առկայությունը, իսկ Երևանը՝ ոչ:

Ռուսաստանը երկար ժամանակ լռում էր՝ ըստ ամենայնի փորձելով առաջարկները առաջ մղել Երևանում: Սակայն ռուս-թուրքական հանկարծ բռնկված հակադրությունը ամեն ինչ ենթարկեց գլխիվայր շրջադարձի, որից հետո նաև փոփոխության ենթարկվեցին ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Միաժամանակ, Ռուսաստանը ստիպված եղավ որոշակիորեն փոխել իր մոտեցումները Հայաստանի մասով: Ի վերջո՝ Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը որևէ առաջարկ էլ չի ներկայացրել, և ընդհանրապես ոչ մի առաջարկ չկա:

Բացառված չէ, որ սրանով է պայմանավորված նաև այն, որ վերջին շրջանում Ադրբեջանը սկսել է քայլեր կատարել Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ հույսը կտրելով Ռուսաստանից: Մյուս կողմից, իհարկե, Բաքուն այս ուղղությամբ էլ առանձնապես հույսեր տածել չի կարող, քանի որ Արևմուտքը առաջարկում է ներդնել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմներ, և նոր միայն շարունակել խոսակցությունը:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել