Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Ուրբաթ, 11 Մարտ 2016 12:54

«Նավթի գների անկումը և Սաուդյան Արաբիայի ջանքերը» 11-03-2016

«Նավթի գների անկումը և Սաուդյան Արաբիայի ջանքերը»  11-03-2016

 

 

 

«Ղոդս անլայն» օրաթերթ

Նավթի գների անկումը և Սաուդյան Արաբիայի ջանքերը

 

«Ուալ սթրիթ ժուռնալ»-ի հաղորդմամբ , նավթի գների անկման հետևանքով Սաուդյան Արաբիան նոր  ջանքեր է գործադրում :

Արաբիան փորձում է միջազգային բանկերից վարկեր ստանալ ՝ նավթի գների անկման հետևանքով բյուջեի բացը լրացնելու համար :

«Ղոդս անլայն» օրաթերթի վերլուծականում նշված է  , որ Ռիադը ջանում է ութ միլիարդ դոլարի վարկեր ստանալ ՝ նավթի գների իջեցման պատճառով տնտեսական տուժերը մեղմելու նպատակով :

Արաբիայի ֆինանսների նախարարությունն արտասահմանյան բաներիկն դիմել է վարկ ստանալու հայտը քննարկելու ցանկությամբ , իսկ առաջիկա երկու շաբաթների ընթացքում Ռիադն ընտրելու է , թե ո՞ր բանկից է ցանկանում վարկեր ստանալ :

Արտարժութային եկամուտների նվազում

Սա վերջին տասնամյակներին Արաբիայի ստացած առաջին միջազգային վարկն է համարվում : Այսպիսով այդ երկիրը փորձում է նավթի աննախադեպ անկման հետևանքով իր արտարժութային եկամուտներն ամրապնդել : Սաուդյան Արաբիան մտադիր է նաև «Արամկո»-ին վաճառել իր խոշոր նավթընկերության մի մասը ՝ տարբեր բաժիններում ներդրումներ իրականացնելու նպատակով : Արտարժութային եկամուտներ ապահովելու Ռիադի տարած ջանքերը վկայում են այն մասին , որ սաուդացիները փորձում են առանց նավթի արտադրաչափը կրճատելու , հաղթահարել իրենց խնդիրները :

Վարկանշային հաստատություններն իջեցրել են Սաուդյան Արաբիայի կրեդիտը : 2016-2019 թթ.-ին երկու տոկոսանոց աճ էր կանխատեսվել այդ երկրի համար , սակայն նախկինում կանխատեսումները խոսում էին երեք տոկոսանոց աճի մասին :

 

 

«Ղոդսանլայն» օրաթերթ

Ֆրանսիայի ձեռքերը Եմենի ժողովրդի արյամբ են շաղախված

 

Այնպիսի հանգամանքներում , երբ ԵՄ-ը և ՄԱԿ-ը պաշտոնական բանաձև են ընդունում Սաուդյան Արաբիային զենքի վաճառքն արգելելու մասին , Ֆրանսիայի կառավարությունն անտեսելով այդ որոշումները , շարունում է քայլ պահել տարածաշրջանային այդ ռեժիմի քաղաքականությունների հետ ՝ ոտնահարելով ժողովուրդների շահերը :

Ոճրագործ ռեժիմին պատվո շքանշան պարգևելով , Ֆրանսիայի հանդես է գալիս վատ ոստիկանի դերում : Մանկասպան Սիոնիստական ռեժիմին նման պարգևատրումը , վկայում է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի միջև մտերմության մասին : Ինչպես , որ Իսրայելի ռեժիմը սատարում է Ալե-Սաուդական ռեժիմի ոճրագործությունները Եմենում , այդպես էլ Ֆրանսիան միացել է մանկասպաններին խրախուսելու ճամբարին : Ֆրանսիան ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարման դեմ բողոքելու իրավունք չունի , այլև պետք է դատապարտվի ՝ ոճրագործերին սատարելու համար :

Տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը պակասելու հետևանքով , Ֆրանսիան մտադիր է փոխարինել նրան ՝ տարածաշրջանի ճգնաժամերում ԱՄՆ-ի դերը ստանձելով : Այդպիսով , Փարիզը ջանում է վերականգնել իր անմխիթար տնտեսական իրավիճակը և արաբական հարուստ երկրների հետ սերտ կապեր հաստատելով , նյութական շահեր ապահովել , ինչում հաջողել է :

Փաստորեն պատվո շքանշան շնորհվում է սաուդական դոլարներին , այլ ոչ թե իշխանություններին : Նավթային դոլարները շոշափելու համար , Ֆրանսիան պետք է նախադրյալներ ստեղծի , այն էլ սաուդացի արքայազնին պարգևատրելով ու մի քանի միլիարդ դոլարանոց համաձայնագրեր ստորագրելով :

 

 

Galatv.am

Աղբյուր՝ The Guardian

Կարո՞ղէարդյոքԹուրքիանմիանալԵՄ-ին: Պատասխանըպետքէլինի՝ «ոչ»

 

«Նա պատերազմում է ազգային փոքրամասնությունների դեմ, նրա ոստիկանական հատուկ ստորաբաժանումները գրոհում են թերթերի գրասենյակները, նրա գաղտնի ոստիկանությանը մեղադրում են ԻՊ-ին զինելու մեջ, նրա զինվորականները խոցել են ռուսաստանյան ռմբակոծիչը, նրա երկիրն արագորեն «սողում է» դեպի բռնապետություն… եւ դեռ Թուրքիան ցանկանում է անդամակցել ԵՄ-ին»,- The Guardian-ում գրում է լրագրող Փոլ Մեյսոնը:

«Այն տեսարանը, երբ եվրոպական առաջնորդները հաճոյանում էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այն հույսով, որ նա կարգելափակի փախստականների հոսքը Հունաստան, նողկալի էր: Այն բանից հետո, երբ թուրքական դատարանները թույլ տվեցին ոստիկանությանը գրավել Zaman թերթը, կիրառելով արցունքաբեր գազ աշխատակիցների նկատմամբ եւ ազատելով աշխատանքից խմբագիրներին, նոր ղեկավարությունն անմիջապես տեղադրեց Էրդողանի ժպտացող դիմանկարն առաջին էջին»,- գրում է հոդվածի հեղինակը: Լրագրողը նաեւ հիշեցնում է 2013 թվականին Թուրքիայի իշխանությունների կողմից հանրահավաքների ցրումը, Քրդական աշխատավորական կուսակցության հետ զինադադարի խզումը եւ Թուրքիայի հարավում քրդական գյուղերի վրա հարձակումը:

«Թուրքական ժողովրդավարությունը պարտություն է կրում, իսկ Արեւմուտքն աջակցում է Էրդողանին: Վերջինս բացահայտ սպառնացել է Եվրոպային փախստականների անվերահսկելի հոսքով, եթե իրեն փող չտան եւ չապահովեն արագ անդամակցություն ԵՄ-ին: Եվրոպան արդեն աչք է փակում ժողովրդավարության քայքայման եւ խաղաղ բնակչության դեմ ռազմական գործողությունների վրա, աջակցում է անձանց, ովքեր զբաղված են թրաֆիքինգով»,- ասվում է հոդվածում:

«Առանցքային հարցը հնչում է այսպես. կարո՞ղ է արդյոք մի պետություն, որը հիմնովին խախտում է ԵՄ անդամակցության կոպենհագենյան չափանիշները, գտնվել անդամակցության ինչ-որ փուլում: Պատասխանն ակնհայտորեն պետք է բացասական լինի»,-կարծում է հոդվածի հեղինակը:

 

 

«Ժամանակ» օրաթերթ

Իշխանությունըկրկինձեռքըտանումէգազին

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել հայ-ռուսական գազային համաձայնագրում, ըստ որի՝ Հայաստանում գազի գինը չի փոխվի մինչեւ 2017 թվականի առաջին եռամսյակ: Ակնհայտ է, որ այս փոփոխության նպատակը նախընտրական տարում գոնե գազի գնաճ թույլ չտալն է, մինչեւ տեղի կունենան 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները: Իսկ դրանից հետո:

Ինչպես 2012-ի ընտրությունների պարագայում, երբ դրանից մեկ տարի անց՝ նախագահական ընտրություններից էլ հետո, հանկարծ պարզվեց, որ Հայաստանում գազի գինն արդեն երկու տարի է՝ թանկացել է, այսինքն՝ Ռուսաստանից մատակարարվող գինը՝ սահմանի վրա, իսկ Հայաստանն էլ դրա դիմաց կուտակել է 300 միլիոն դոլարի պարտք ռուսական «Գազպրոմին»: Այդ պարտքը փակվեց Հայաստանի «Հայռուսգազարդ» ընկերության մասնաբաժնում կառավարության վերջին 20 տոկոսը «Գազպրոմին» հանձնելու միջոցով, որից հետո «Հայռուսգազարդը» դարձավ «Գազպրոմ Արմենիա»՝ լինելով 100 տոկոսով ռուսական ընկերություն: Հայաստանի իշխանությունը այդպես վճարեց 2012 թվականի լռության դիմաց, որ խնդրել էր Ռուսաստանից:

Այդ ժամանակ հայկական մամուլում տեղեկություններ էին հրապարակվում, որ Ռուսաստանը սահմանի վրա գինը թանկացրել է, եւ այն այլեւս ոչ թե 189 դոլար է, այլ 220:

Հասկանալի է, որ եթե հայտարարվեր գազի թանկացման մասին 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, ապա դա կարող էր բավական բացասական տրամադրություններ առաջ բերել բնակչության շրջանում:

Այսօր կարծեք թե մտնում ենք պատմության կրկնության փուլ, եւ իշխանությունները ընտրություններից առաջ կրկին ձեռքը տանում են գազին: Մնում է հասկանալ, թե այս անգամ ինչ ռազմավարական ակտիվ է Հայաստանից գնալու դեպի Ռուսաստան»:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել