Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 10 Մարտ 2016 19:26

«Հրթիռային փորձարկումն՝ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու միջոց» 10-03-2016

«Հրթիռային փորձարկումն՝  Իրանի  նկատմամբ  ճնշում գործադրելու միջոց» 10-03-2016

 

 

«Իրան « օրաթերթ

 

Որոշ արևմտյան երկրներ փորձում են Իսլամական հեղափոխության Պահակազորի վերջերս իրականացրած հրթիռային փորձարկումը դարձնել միջոց Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու համար։

Թեհրանում լույս տեսնող «Իրան» օրաթերթի այսօրվա համարում տպագրված վերլուծականում ասված է․-«Որոշ արևմտյան երկրներ, հատկապես ԱՄՆ-ն փորձում են Պահակազորի հրթիռային զորավարժությունը համարել Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի խախտում, բայց բոլորը քաջ գիտեն, որ այս փորձարկումները միջուկային գործարքի խախտում չեն համարվում»։

Թերթը գրում է․-«Իրան-Վեցյակ միջուկային համաձայնագրում չի ակնարկվել միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորություն ունեցող հրթիռների արտադրման արգելվածությանը ,իսկ «Համատեղ քայլերի համապարփակ ծրագիր»-ն էլ ոչ մի արգելք չի սահմանել հրթիռային գործունեության համար»։

«Որոշ արտասահմանյան երկրներ հավակնում են թե Իրանի հրթիռային փորձարկումը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին, մինչդեռ այդ բանաձևը չի առնչվում Համատեղ քայլերի համապարփակ ծրագրին և Իրանի սովորական հրթիռներին»,-գրում է թերթը։

«Հրթիռային ծրագիրը եւ Իրանի կողմից զորավարժությունների ժամանակ հրթիռի փորձնական գործարկումը վեց երկրների հետ միջուկային գործարքի եւ միջուկային զենք չկիրառելու մասին պարտավորությունների խախտում չէ»-հավելել է Իրան թերթը:

Ըստ թերթի՝ հաշվի առնելով հրթիռային ոլորտում Իրանի գործունեությունը և թիվ 2231 բանաձևին  դրա չհակասելը, պետք է ասել ,որ ԱԽ-ի միջոցով Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ուղղությամբ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների փորձերին դրական  ապատասխան  չի սպասվում:

Նշենք,որ Իրանում «Վելայաթի հզորությունը» հրթիռային զորավարժության եզրափակիչ փուլում  չորեքշաբթի օրը Իրանի ռազմատիեզերական ուժերը փորձարկել են սեփական արտադրության  «Ղադր H» և «Ղադր F» բալիստիկ հրթիռները:Հրթիռները արձակվել են 1400 կիլոմետր հեռավորության վրա նախատեսված թիրախների ուղղությամբ։

---

News.am

Bloomberg. Եվրոն փետրվարին վատագույն արդյունքն է գրանցել

Փետրվարին եվրոյի բորսային փոխարժեքը աշխարհում վատագույն արդյունքն է գրանցել, հայտնում է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով, դա տեղի է ունենում Եվրամիության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ակնկալվող մեղմացումների ֆոնին:

Եվ այսպես, փետրվարի 10-ից եվրոն գրեթե 3 տոկոսով մոտեցել է դոլարին:

 Տնտեսագետները ակնկալում են, որ մարտի 10-ի նիստի ժամանակ Եվրամիության կենտրոնական բանկը կնվազեցնի դեպոզիտների տոկոսադրույքը, որն արդեն զրոյից ցածր է, նաեւ կավելացնի 2015 թ. մարտին մեկնարկած ակտիվների գնման ծրագրի ծավալները:

Հինգշաբթի կհրապարակվեն նաեւ Եվրամիության կենտրոնական բանկի նոր մակրոտնետսական կանխատեսումները:

 Եվրամիության կենտրոնական բանկը  հունվարի վերջին բազային դրույքը ռեկորդային ցածր մակարդակում էր

պահպանել:

--- 

Galatv.am

Մերկելը մեծ ռիսկի է դիմում Թուրքիայի հետ համաձայնագիր կնքելով

Աղբյուր՝ The Financial Times

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով հայտնի է քաղաքական դեբատների ժամանակ  հատուկ զգուշավորությամբ եւ մանրակրկիտ վերլուծություններով, իրեն ոչ բնորոշ ռիսկային քայլի դիմեց»,- The Financial Times-ում գրում են Ալեքս Բարկերը եւ Պետեր Շպիգելը:

«Գործելով եվրոպական մտերիմ դաշնակիցների թիկունքից, նա իր թուրք գործընկերոջ հետ համաձայնագիր ստորագրեց, որը, ըստ երեւույթին, վերջ կդնի դեպի Եվրոպա փախստականների հոսքին: Սակայն դա արվեց շատ բարձր գնով. առանց վիզայի ռեժիմ եւ հավելյալ 3 մլրդ եվրո օգնություն: Իսկ Եվրամիության դիվանագետները տարակուսանքի մեջ են, քանի որ համաձայնագիրը կնքվել է առանց իրենց մասնակցության»:

«Թուրքիան համաձայնություն է տվել իր տարածք վերադարձնել բոլոր փախստականներին՝ բացառությամբ սիրիացիների: ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ավարտից ժամեր հետո Մերկելը, թուրք վարչապետ Դավութօղլուն եւ նրանց հոլանդացի գործընկեր Մարկ Ռյուտեն խախտեցին այդ համաձայնագիրը եւ սկսեցին քննարկել նոր ծրագիր, ըստ որի Թուրքիա պետք է վերադարձվեն հունական կղզիներ ժամանած բոլոր ներգաղթյալները: Փոխարենը՝ Թուրքիան պահանջեց հավելյալ միջոցներ եւ զիջումներ. ավելացնել ֆինանսական աջակցությունը, թուրք քաղաքացիների համար սահմանել առանց վիզայի ռեժիմ, կազմակերպել Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականների վերաբնակեցումը Եվրոպայում»:

«Մերկելը խաղադրույք է կատարել՝ հուսալով, որ համաձայնագիրը կօգնի իրեն հաղթել Գերմանիայում կայանալիք ընտրություններում: Կանցլերը միակողմանի մոտեցում ցուցաբերեց, եւ վաղ թե ուշ ստիպված կլինի վճարել դրա համար: Անձամբ ինքը՝ Մերկելը, պնդում է, որ մեծամասշտաբ այդ նախագիծը Դավութօղլուի նախաձեռնությունն է, սակայն գերմանական պատվիրակությունն է բանակցությունների ժամանակ Անկարայից պահանջել ավելի համարձակ քայլերի գնալ»,-եզրափակում է  The Financial Times-ը:

--- 

 

 

 

 

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել