Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 09 Մարտ 2016 14:21

«Միգրացիոն ճգնաժամն ու եվրոպական սահմանների կողպեքները»09-03-2016

«Միգրացիոն ճգնաժամն ու եվրոպական սահմանների կողպեքները»09-03-2016

 

 

 

«Իրան» օրաթերթ

Թուրքիան փորձում է  Իրանի օգնությամբ դուրս գալ ճգնաժամից

Թուրքիայի կառավարությունն  իր քաղաքականությունը մշակել է Իրանի օգնությամբ ներքին ու արտաքին ճգնաժամերից դուրս գալու հիմամբ։

«Իրան» թերթն իր այսօրվա համարում տպագրած վերլուծականում  նշել է․-«Թուրքիայի վարչապետ՝ Ահմեդ Դավութօղլուի Իրան կատարած ացյը  ցույց տվեց ,որ ներկա դրությամբ տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունների բերումով Թուրքիան ձգտում է վերականգնել և  բարելավել իր հարաբերություններն Իրանի հետ։

«Հետշրջափակումային պայմաններում Իրանը միջազգային ուժերի կողմից ճանաչվել է,որպես կարևոր ու ազդեցիկ դերակատար՝ ահաբեկչության դեմ մղվող պայքարում և  տարածաշրջանային  ճգնաժամերի կարգավորման գործում, ինչը նշանակում է տարածաշրջանային մրցակցության ասպարեզում Իրանի հզորությունը վերականգնվել է»-ասված է թերթի վերլուծականում։

Ըստ թերթի՝ Թուրքիայի շուկան կարող է լինել կամուրջ աևմտյան երկրների կապիտալների ներմուծման և Իրանի էներգետիկայի արտահանման համար։

Առաջիկայում ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի Թուրիքա կատարելիք այցն Իրանի դիվանագիտության մի մասն է՝ տարածաշրջանային լարվածությունները նվազագույնի հասցնելու և  տարածաշրջանային համագործակցությունների շրջանակում երկրի ազգային շահերն ապահովելու համար»գրում է Թեհրանում լույս տեսնող «Իրան» օրաթերթը։

«Ղոդս»

Արևմուտքը չարաշահում է Եմենի պատերազմը

Միջինարևելյան հարցերով փորձագետի կարծիքով արևմտյան երկները փորձում են օգուտ քաղել Եմենի պատերազմից։

«Ղոդս» օրաթերթում տպագրված վերլուծական հոդվածում Սեյյեդ Հադի Սեյյեդ Աֆղահին նշել  է․-«Այն դեպքում,երբ ՄԱԿ-ը և Եվրամիությունը պաշտոնապես բանաձև են հրապարակում Սաուդյան Արաբիային զենքի վաճառքի դեմ, և պահանջում են դադարեցնել զենքի մատակարարումն այդ երկրին, Ֆրանսիայի կառավարությունը շրջանցելով  այդ դիրքորոշումները տակավին շարունակում է ընթանալ՝ տարածաշրջանի ժողովուրդների շահերի դեմ  և արաբական հետադիմական երկրների բռնապետների շահերի ուղղությամբ ։

Ըստ փոձագետի՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից Ալե Սաուդյան վարչակարգին զենքի վաճառքի վրա արգելք սահմանվելու հիմնական պաճառը մարդու իրավունքների խախտումն է։

«Ինչպես,որ այսօր Սիոնիստական ռեժիմն է պաշտպանում Ալե Սաուդյան վարչակագրի ոճրագործությունները  Եմենում, Ֆրանսիան էլ աջակցելով Սաուդյան Արաբիային , ոճիր է գործում մարդկության դեմ»ասված է վերլուծականում։

Փորձագետի կարծիքով՝ արաբական երկրների հետ համաքայլ դառնալը Ֆրանսիայի համար շահավետ է։  Սաուդյան Արաբիային աջակցելու հարցում ԱՄՆ-ի ,արևմուտքի ,այդ թվում Ֆրանսիայի դիրքորոշումը առթել է տարածաշրջանի ժողովուրդների հակազդեցությունը»։

 

«Figaro»  թերթ

news.am

Միգրացիոն ճգնաժամն ու եվրոպական սահմանների կողպեքները

 

Միգրացիոն ճգնաժամի շարունակմանը զուգահեռ Շենգենյան գոտու ներքին սահմաններին սկսել են կողպեքներ հայտնվել: Սահմանային վերահսկողության ժամանակագրությունը՝ 2015 թվականի կեսերից մինչեւ 2016-ի փետրվար, ներկայացրել է ֆրանսիական «Figaro»-ն:

Հունիս. Ֆրանսիան սահմանային վերահսկողություն է սահմանում իտալական սահմանին (հատկապես՝ Լազուրե ափին): Հունգարիան փակում է Սերբիայի հետ սահմանը: Փշալարերի պատի շինարարություն է սկսվում: Էստոնիան սկսել է Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ կառուցել (չնայած այս սահմանով Մերձավոր Արեւելքից միգրանտների հոսք չկա - խմբ.):

Սեպտեմբեր. Իտալիան կիրառում է սահմանային վերահսկողությունն ուժեղացնելու՝ Ավստրիայի պահանջը: Գերմանիան որոշում է ընդունում ուժեղացնել սահմանային վերահսկողությունն Ավստրիայի եւ Չեխիայի հետ: Մի քանի ժամ անց Չեխիան ինքն է հայտարարում Ավստրիայի հետ սահմանին վերահսկողություն հաստատելու մասին: Հաջորդ օրն Ավստրիան հայտարարում է հունգարական սահմանին վերահսկողություն հաստատելու մասին: Նույնպիսի միջոցառումներ է ձեռնարկում նաեւ Սլովակիան՝ Ավստրիայի եւ Հունգարիայի հետ սահմաններին:

Հոկտեմբեր. Հունգարիան փակում է Խորվաթիայի հետ սահմանին միգրանտների հոսքի կետերը եւ փշալարերի արգելապատնեշ կառուցում:

Նոյեմբեր. Սլովենիան որոշում է Խորվաթիայի հետ սահմանին փշալարերի արգելապատնեշ կառուցել: Ֆրանսիան սահմանային վերահսկողություն է սահմանում Փարիզի ահաբեկչություններից հետո:

Հունվար. Շվեդիան սկսում է Դանիայի հետ սահմանակից Էրեսուննում անձը հաստատող փաստաթուղթ պահանջել: Այս կարգը վերացվել էր դեռեւս 1950-ականներին: Իսկ Դանիան նույնպիսի վերահսկողություն է սահմանում Գերմանիայի հետ սահմանին: Նորվեգիան փակում է միգրանտների հյուսիսային ուղին եւ մի քանի հազար մարդու հետ՝ դեպի Ռուսաստան ուղարկում:

Փետրվար. Կալեի փախստականների ճամբարը կարող է մոտ ապագայում քանդվել: Ամեն դեպքում, բելգիական իշխանությունները որոշում են ժամանակավորապես ոստիկանական վերահսկողություն սահմանել Ֆրանսիայի հետ սահմաններին:

---

Fitch-ը 2016 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ի անկում է կանխատեսում

Fitch-ը 2016 թվականին Ռուսաստանում 1.5%-ի չափով ՀՆԱ-ի անկում է կանխատեսում:

Գործակալության վերլուծաբանները սա բացատրում են նավթի գների անկմամբ, ինչը հանգեցրել է կորպորատիվ եկամուտների կրճատման եւ խստացված բյուջետային քաղաքականության: Միաժամանակ նշվում է, որ բարձր տոկոսադրույքները եւ բնակչության իրական եկամուտների նվազումը ճնշում է գործադրության սպառման վրա:

Fitch-ը նաեւ ենթադրում է, որ 2016 թվականին նավթի Brent տեսակի միջին գինը կկազմի 35 դոլար՝ 1 բարելի դիմաց, իսկ 2017-ին՝ 45 դոլար: Սա գործակալության դեկտեմբերյան կանխատեսումից ավելի ցածր է: Վերլուծաբաններն այս փոփոխությունը բացատրել են այն փաստով, որ հունվարին ՕՊԵԿ-ի երկրներում նավթի արդյունահանումը գերազանցել է իրենց կանխատեսումները:

Ըստ ՌԲԿ-ի, ավելի վաղ Fitch-ը Ռուսաստանի ՀՆԱ-ի ոչ մեծ աճ էր կանխատեսել. դեկտեմբերին վարկանիշային գործակալությունը 2016 թվականին 0.5%-ի չափով աճ էր կանխատեսել:

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել