Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 08 Մարտ 2016 15:19

«Ռուսաստանը փորձում է տապալել Անգելա Մերկելին տեղեկատվական պատերազմի միջոցով»08-03-2016

«Ռուսաստանը փորձում է տապալել Անգելա Մերկելին տեղեկատվական պատերազմի միջոցով»08-03-2016

 

 

 

 

 

Քեյհան օրաթերթ

Հեղինակ` Սաադոլլահ Զարեի

Տարածաշրջանային հավասարակշռություն՝  հօգուտ Սիրիային

Քաղաքական հարցերի փորձագետն ասել է․-«Թուրքիայի վարչապետի և Ռուսաստանի դաշնության նախագահի հատուկ ներկայացուցչի Թեհրան կատարած միաժամանակ այցը վկայում է հօգուտ Սիրիային տարածաշրջանային հավասարակշռության հաստատման մասին»։

Թեհրանում  լույս տեսնող Քեյհան օրաթերթի այսօրվա համարում տպագրված հոդվածում քաղաքական հարցերի փորձագետը նշել է․-«Ահմեդ Դավութօղլուի և Միխայել Բոգդանովի Թեհրան կատարած  այցը ցույց է տալիս ,որ Իրանը փորձում է տարածաշրջանային հավասարակշռություն ստեղծել հօգուտ Սիրիայի կառավարության։  Սաադոլլահ Զարեին հստակեցրել է,որ Դավութօղլուի Թեհրան կատարած այցը խոսում է Սիրիայի ճգնաժամի կարգավորման, այդ երկրի մասնատմանը դեմ լինելու և Բաշշար Ասադի կառավարությունն օրինական ճանաչելու վերաբերյալ երկու երկրի հայեցակետերի մերձեցման մասին»։

Զարեի հեղինակած հոդվածում ասված է․-«Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման վերաբերյալ Թեհրանի պնդումները ցույց տվեցին,որ Թեհրանը երբեք չի ենթարկվել վերտարածաշրջանային խաղերի»։

«Թուրքիայի վարչապետի Թեհրան կատարած այցը տարածաշրջանային մթնոլորտը կմղի դեպի կայունություն ,ուստի տարածաշրջանի լարվածություններին վերջ դնելու համար անհրաժեշտ է այդ երկրի հայեցակետերը մոտենան Իրանի  հայեցակետերին», հստակեցրել է Միջինարևելյան հարցերի փորձագետը։

---

 

 «Ռեսալաթ» օրաթերթ

Սիրիայի համար ԱՄՆ-ի նախատեսած իրական նախագիծը մասնատումն է

Սիրիական ճգնաժամի  կարգավորման վերաբերյալ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի համատեղ հայտարարության համար Վաշինգտոնի նախատեսած իրական այլընտրանքային  նախագիծը այդ երկրի մասնատումն է։

«Ռեսալաթ» օրաթերթն իր այսօրվա համարում տպագրած վերլուծական հոդվածում նշել է․-«Արևմուտքին, Սաուդյան Արաբիային և Սիոնիստական ռեժիմին  կապված ահաբեկչական խմբավորումները ծանր կացություն են ստեղծել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար, քանզի  հաշվի առնելով Սիրիայի բանակի իրարահաջորդ հաղթանակները , վերջիններս Սիրիայում իրենց կրած պարտությունը ընդունելուց և Դամասկոսի օրինական իշխանությանը հանձնվելուց բացի այլ ելք չունեն»։

«Եվ այս բոլորը ավելի է բացահայտել է Սիրիայի համար նախատեսած Վաշինգտոնի  «Պլան Բ» նախագծի բուն նպատակը՝ որն է Սիրիայի մասնատումը»,գրել Ռեսալաթ թերթը։

«ԱՄՆ-ն և  Սիրիայում ահաբեկչական խմբերի  մյուս դաշնակիցները ոչ մի ռազմավարություն չունեն այդ երկրում ծայրահեղական ու ահաբեկչական խմբավորուների հետ կապված իրենց նպատակների իրագործման համար»։

 ---

 

Observer թերթ

Թարգմ.` Տիգրան Գասաբյան

Ռուսաստանը փորձում է տապալել Անգելա Մերկելին տեղեկատվական պատերազմի միջոցով

«ՆԱՏՕ-ի Ռազմավարական փորձարարական կենտրոնի տնօրեն Յանիս Սարթսը պնդում է, որ Ռուսաստանը փորձում է տապալել Անգելա Մերկելին տեղեկատվական պատերազմի միջոցով՝ փորձելով բորբոքել Գերմանիայում դժգոհությունը փախստականներից»,- հաղորդում է Observer-ը: «Նա վկայակոչում է ՆԱՏՕ-ի վերլուծաբանների եզրակացությունները»,- մեկնաբանում է լրագրող Դենիել Բոֆֆին:

Եվ այսպես, Սարթսը հայտնել է թերթին, որ Ռուսաստանը ստեղծում է վերահսկվող ցանց: «Այն կարելի է օգտագործել փախստականների իրական խնդրի զուգորդմամբ շատ լուրջ քաղաքական գործընթացների ձախողման համար: Անգելա Մերկելը անհողդողդ կերպով աջակցում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման նախաձեռնությանը: Եվ ցանցի գործունեությունը փորձ է Գերմանիայում քաղաքական փոփոխությունների գործընթացը խթանելու համար»:

«Նրանք օգտագործում են ռուսալեզու բնակչությանը, սոցիալական մեդիան՝ փորձելով շահագործել առկա տարաձայնությունները, օգտագործում եւ շահագործում են ծայրահեղ աջերին»,- հայտնել է փորձագետը:

Հոդվածագիրը նշում է, որ Սարթսը մուտք ունի դեպի հետախուզության հաշվետվությունները: Նա հավելել է. «ընդհանուր առմամբ, կարելի է հետեւել Եվրոպայում ծայրահեղական ուժերի ֆինանսավորման ուղիներին: Ե՛վ ձախերը, ե՛ւ աջերը, եթե նրանք ծայրահեղական են, հարմար են ռուսաստանյան պատկերի մեջ ներառելու համար»:

---

 

Tert.am

Իրանագետ` Ռուդիկ ՅարալյանԶբոսաշրջություննԻրանիհամարկարևորոլորտէ»

 

Իրանն իր նկատմամբ շրջափակումների վերացումից հետո լուրջ ուշադրություն է դարձնելու զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ինչի հետևանքով, միանշանակ, ավելանալու են Հայաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը:

«Հասկանալի է, որ շրջափակումների վերացումը նոր հնարավորությունների բացում է այդ առումով, և , անշուշտ, իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքը Հայաստան երաշխավորված կլինի: Նովրուզի ժամանակահատվածում ինքս զրուցել եմ տարբեր տուրիստական ընկերությունների հետ, և բոլորը միաբերան փաստում են այն, որ իրանցիների մեծ հոսք է սպասվում»,- ասաց Ռուդիկ Յարալյանը:

Այս հարցում, ըստ նրա, պակաս կարևոր չէ այն, որ շրջափակումների վերացումից առաջ իրանցի զբոսաշրջիկների Հայաստան գալու համար որոշակի դժվարություններ կային` իրանական արժույթի արժեզրկված լինելու և դոլար ձեռք բերելու դժվարությունների առումով:

Ռուդիկ Յարալյանի հավելմամբ` Իրանը սկսում է բաց դռների քաղաքականություն ոչ միայն հեռավոր երկրների հետ, այլ հատկապես շեշտը դնում է տարածաշրջանային երկրների վրա՝ տարբեր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու համար:

Ըստ նրա`զբոսաշրջությունն Իրանի համար շատ կարևոր ոլորտ է, որի զարգացման համար նախկինում շատ լուրջ խոչընդոտներ կային: «Մասնավորապես այն, որ այդ երկիրը սովոր լինելով փակ քաղաքականության, հրապուրիչ չէր օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Բայց հիմա պատժամիջոցների վերացումից հետո միանգամայն այլ իրավիճակ է ստեղծվել, նրանք փորձում են զբոսաշրջության ոլորտում լուրջ փոփոխություններ կատարել, որպեսզի հետաքրքրություն առաջացնեն օտարերկրյա զբոսաշրջիկների համար»,- արձանագրեց Ռուդիկ Յարալյանը:

Մյուս կողմից, ըստ նրա, Իրանը այս առումով շատ սպեցիֆիկ երկիր է, որովհետև հասկանալի է, որ զբոսաշրջիկներն այդ երկիր չեն այցելելու զվարճանքների կամ այլ նպատակներով, այլ զուտ պատմամշակութային վայրեր այցելելու:

Հիշեցնենք, որ Իրան է այցելում տարեկան 4.7 միլիոն զբոսաշրջիկ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել