Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 07 Մարտ 2016 13:02

«Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը համագործակցում է Սիոնիստական ռեժիմի հետ» 07-03-2016

«Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը համագործակցում  է Սիոնիստական ռեժիմի հետ»   07-03-2016

 

 

 

«Ռեսալաթ»օրաթերթ

Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը համագործակցում  է Սիոնիստական ռեժիմի հետ

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի կողմից Լիբանանի Հեզբոլլահին ահաբեկիչ որակումը, համարվում է Սիոնիստական ռեժիմին մատուցված ծառայություն և ռեժիմի անվտանգությունն ապահովելու փորձ :

«Ռեսալաթ» օրաթերթի գրությամբ , Պարսից ծոցի համագործակցության խորհրդի այդ քայլն ուղղված է Լիբանանում լարվածության ստեղծմանը և իսլամական Դիմադրության ճակատին հարվածելուն և ճգնաժամի տարածմանը :

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ժողովը նվիրված էր ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ուղիների քննարկմանը , սակայն ժողովում Հեզբոլլահին որպես գլխավոր ահաբեկիչ ներկայացնելը , նշանակում է ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող անթաքույց աջակցություն :

«Ռեսալաթ» օրաթերթի գրությամբ , Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների ճակատը ծանր պարտություն է կրել , ինչը վկայում է Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի հարցում Լիբանանի Հեզբոլլահի ունեցած կարևոր ու ազդեցիկ դերակատարության մասին :

 

 

«Իրան»օրաթերթ

Չինաստանի քաղաքական ու տնտեսական դիրքը բարելավել է

Միջին Արևելքում տիրող ճգնաժամային իրավիճակի և Սիրիայի հարցում համաշխարհային ուժերի մասնակցությունը , նպաստել են Չինաստանի քաղաքական ու տնտեսական դիրքի բարելավմանը :

Թեհրանում լույս տեսնող «Իրան» օրաթերթի վերլուծաան մի հոդվածում գրել է .-«Չինաստանը չի ձգտում իր սահմաններից դուրս ներկայությանը և համաշխարհային իրադարձությունների նկատմամբ որոշակի կողմնորոշում է ընդունել , որը կարելի է «խելացի անուշադրություն» անվանել» :

Համաշխարհային ուժերը դիվանագիտական ու ռազմական ոլորտների իրենց ուժերի գլխավոր մասին Միջինարևելյան ճգնաժամի և Սիրիայի պատերազմի և համաշխարհային այլ իրադարձությունների մեջ են ներքաշել , սակայն քաղաքական ճակատներին չմասնակցելով , Չինաստանն այդ ճակատի բոլոր անդամների հետ առանձնապես լավ ու զարգացող հարաբերություններ ունի :

Տարածաշրջանային ու համաշխարհային այլ ուժերին հակառակ , Ասիայի արևմտյան շուկաներում տնտեսական ներկայության համար Չինաստանն ապավինում է էժանագին տեխնոլոգիաներին , ինչի շնորհիվ , այդ երկիրը ուժի դիմելու , ներդրումներ կատարելու և ռազմական հաղթանակների կարիք չունի :

Օրաթերթի գրությամբ , թեև տարածաշրջանային իրադարձությունները հանգեցրել են Չինաստանի տարածաշրջանային ու համաշխարհային մրցակիցների հետ առճակատումներին , սակայն այդ երկիրն ամեն դեպքում կարող է բարելավել իր դիրքը :

 

«Ռեսալաթ» օրաթերթ

Ալե-Խալիֆայի ռեժիմի անճարակությունը Բահրեյնի հեղափոխական ուժերի նկատմամբ

Բահրեյնի հեղափոխականների բռնաճնշումը , խոշտանգումն ու սպանությունը վկայում են ընդդիմադիրների նկատմամբ Ալե-Խալիֆայի ռեժիմի անճարակության մասին :

«Ռեսալաթ» օրաթերթի գրությամբ , Ալե-Խալիֆայի ռեժիմը ոչ մի քայլ չի խնայել հեղափոխական ուժերին կործանելու ուղղությամբ , սակայն խոշտանգումներով ու սպանություններով  չի կարողացել դիմակայել հեղափոխական ուժերին :

Ըստ օրաթերթի վերլուծաբանի , ռեժիմն առավել քան երբևէ իրեն անկարող ու անճարակ է գտնում ընդդիմադիրների նկատմամբ : Ուստի գնալով ռեժիմը մոտենում է կործանման : Բահրեյնում իշխող ռեժիմը հանձնվելուց բացի , այլ ելք չունի և պետք է պատասխանատու լինի Բահրեյնի ժողովրդի դեմ իրականացրած իր ոճրագործությունների համար :

Առ այսօր հարյուրավոր բահրեյնցիներ են զոհվել , վիրավորվել կամ ձերբակալվել , սակայն այդ երկրի ժողովրդի հեղափոխական շարժումը դույզն չափով չի նահանջել :

 

Henaran.am

ՀՆԱաճը 2016թ.-ինկշարունակիմնալդանդաղ՝ 2.5%-իսահմաններում. ՀԲ

Համաշխարհային Բանկի երեւանյան գրասենյակը թարմացրել է Հայաստան. Ամենամսյա տնտեսական տեղեկագրի ցուցանիշների մասին տեղեկատվությունը, որն արդեն տեղադրված է Համաշխարհային բանկի ֆեյսբուքյան էջում:

Տարածված հաղորդագրության համաձայն գրասենյակը ամենամսյա տնտեսական տեղեկագիրն թարմացրել է այս տարվա փետրվարի 25-ին:

Ըստ փաստաթղթի`

Արտաքին պայմանների վատթարացման համատեքստում ՀՆԱ աճը 2015թ. դանդաղել է` հասնելով 3%-ի:

Բյուջեի դեֆիցիտը (ՀՆԱ-ի 4%) ֆինանսավորվել է հիմնականում արտաքին պարտքի միջոցով:

2016թ. ծախսերի կառուցվածքում փոփոխությունները պայմանավորված են տնտեսական հատվածին սուբսիդիաների տեսքով տրվող հատկացումների ավելացմամբ:

Տարվա սկզբին Կենտրոնական բանկը 10,25%-ից նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

 Ընդհանուր առմամբ՝ 2015թ. բանկային հատվածը կայունություն է պահպանել, սակայն ընդհանուր վարկավորման ծավալները նվազել են 3,1%-ով:

Ընթացիկ հաշիվը բարելավվել է՝ պայմանավորված ներմուծման ծավալների կտրուկ անկմամբ:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել