Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 06 Մարտ 2016 19:32

«Թուրքիայի վարչապետի Թեհրան կատարած այցի նշանակությունը» 06-03-2016

«Թուրքիայի վարչապետի Թեհրան կատարած այցի նշանակությունը» 06-03-2016

«Իրան» օրաթերթ

«Թուրքիայի վարչապետի Թեհրան կատարած այցի նշանակությունը»

Թեհրանում լույս տեսնող «Իրան» օրթաթերթն իր այսօրվա համարում  գրել է․-«Թուրքիան Իրանի շուկայից ավելի մեծ բաժին ունենալու նպատակով փորձում է կարգավորել երկու երկրի քաղաքական տարաձայնությունները»։

Թերթն իր խմբագրական հոդվածում անդրադարձել է Թուրքիայի վարչապետի Թեհրան կատարած երկօրյա ուղևորությանը։ «Տարածաշրջանային հարցերում Սաուդյան Արաբիային աջակցելու և  տնտեսական  ճգնաժամի հետևանքով կրած վնասները՝ Թուրքիային մղել են ջանքեր գործադրել Իրանի շուկայից ավելի մեծ բաժին ձեռք բերելու ուղղությամբ»։

«Թուրքիայի վարչապետ՝ Ահմեդ Դավութօղլուն այն դեպքում է այցելել Իրան, երբ եվրոպական երկրները Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման մեկնարկից հետո, փորձում են ամրապնդել իրենց քաղաքա-տնտեսական հարաբերություններն Իրանի հետ»,-ասված է Իրան թերթի խմբագրական հոդվածում։

Անդրադառնալով Իրան-Թուրքիա  առևտրաշրջանառության ծավալը  30 միլիարդ դոլարի  հասցնելու հեռանկարին,թերթը գրել է․-«Միջինարևելյան տարածաշրջանի իրադարձություններից  և երկու երկրի միջև ստեղծված  քաղաքական տարաձայնություններից հետո, ուշացումով է սեղանին դրվել Իրան-Թուրքիա առևտրատնտեսական հարաբերությունների ծավալների մեծացման հարցը։ Անկարան այժմ հասել է այն եզրակացության ,որ  իր համար ձեռնտու չէ Իրանի շուկայի ձեռքից տալը»։

 

«Իրանի և Թուրքիայի միջև առկա տարաձայնություններով հանդերձ,  երկու երկրի միջև ինչ-որ գաղտնի դիվանագիտություն է ստեղծվել և թվում է,որ Իրանի ու Թուրքիայի երկխոսության ընթացքում Թեհրանը  կստանձնի Թուրքիայի և Ռուսաստանի միջև հաշտության հաստատման դերակատարությունը»,գրում է «Իրան» թերթը։

Հակաիրանական շրջափակումների չեղարկումից հետո, Դավութօղլուի գլխավորած քաղաքա-տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունն ուրբաթ օրն առաջին անգամ այցելեց Իրան։

 

 

 

 

«Էթելաաթ» օրաթերթ

ԱՄՆ-ի այլընտրանքային ծրագիրը և տարածաշրջանում հնարավոր համատարած պատերազմի ծագումը

Թեհրանում լույս տեսնող «Էթելաաթ» օրաթերթը գրել է․-«Սիրիայի հարցով ԱՄՆ-ի այլընտրանքային ծրագրի իրագործման դեպքում միջազգային պատերազմ է ծագելու»։

«Սիրիայում հաստատված ժամանակավոր փխրուն հրադադարը թույլ տեմպերով շարունակվում է։ Ի դեպ Սաուդյան Արաբիան և Թուրքիան փորձում են  Սիրիայի հարցի քաղաքական լուծմանն ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագիծը փակուղի տանել», նշված  է թերթի խմբագրական հոդվածում։

Ըստի թերթի՝ Եվրամիության ղեկավարները պահանջում են անհապաղ վերջ դնել Սիրիայի ճգնաժամին։ Իսկ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Սիոնիստական ռեժիմն այնքան էլ գոհ չեն Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի ու Եվրոպայի փոխված քաղաքականությունից։

«ԱՄՆ-ն Սիրիայի ճգնաժամի համար ներկայացրել է «Պլան B» նախագիծը, որը նախատեսում է հրադադարի և  քաղաքական երկխոսությանն ուղված ջանքերի ձախողման դեպքում, ուղղակի պատերազմն իրականանա Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Իսրայելի ռեժիմի կողմից։

Թերթում ասված է.«Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերի և հրադադարի  իրագործման արդյունքում խաղաղության նկատմամբ հույսի  նշույլ  դրսևորվեց,բայց ԱՄՆ-ի կողմից ռազմական այլընտրանքային նախագծի ներկայացումը համատարած պատերազմի պատկեր է ուրվագծել ողջ Միջին Արևելքի համար»:

Նշենք ,որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի համաձայնությամբ  Սիրիայում  հրադադար է հաստատվել փետրվարի 27-ին:

 

 

 

 

 

«Արման» օրաթերթ

ԱՄՆ-ի ընտրությունները և Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի  ապագան

Միջազային հարցերով փորձագետն ասել է.«Ներկուսակցական ընտրապայքարում Հանրապետական կուսակցությունից՝ Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է մեծացնել Դեմոկրատական կուսակցության շանսը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու համար»:

Թեհրանում լույս տեսնող Արման օրաթերթին տված հարցազրույցում, միջազգային հարցերով փորձագետ՝ Ֆերեյդուն Մաջլեսին ասել է.«Դոնալդ Թրամփի ընտորությունը ինչ-որ յուրահատուկ առավելություն է դեմոկրատների համար և եթե Թրամփը  ընտրվի որպես  հանրապետական կուսակցության  թեկնածու, նրա մրցակիցը անպայման կդառնա նախագահ»:

ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, համատեղ քայլերի համապարփակ ծրագրի ճակատագրին անդրադառնալով , Ֆերեյդուն Մաջլեսին նշել է.«Եթե Թրամփը կամ մյուս հանրապետականները հաղթեն  ընտրություններում, հեշտությամբ չեն կարող շրջանցել Իրան-Վեցյակ համաձայնությունը»:

Միջազգային հարցերով փորձագետը հստակեցրել է,որ եթե ԱՄՆ հաջորդ նախագահը խախտի Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը, «5+1» խմբի մյուս անդամները պարտավոր չեն հետևել ԱՄՆ-ին »:

«ԱՄՆ-ն ի վերջո կհասկանա,որ պետք է Իրանի նկատմամբ ավելի տրամաբանական վերաբերմունք դրսևորի և չհետևի Թելավիվի ու Ռիադի օրինակին»-ընդգծել է փորձագետը:

Նշենք,որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2016 թ.-ի նոյեմբերի 8-ին:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել