Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 05 Մարտ 2016 16:00

«"Սուպեր երեքշաբթի"-ի հետևանքները հանրապետականների համար» 05-03-2016

«"Սուպեր երեքշաբթի"-ի հետևանքները հանրապետականների համար»  05-03-2016

 

 

 

«Ղանուն» օրաթերթ

"Սուպեր երեքշաբթի"-ի հետևանքները հանրապետականների համար     

 

ԱՄՆ-ում հանրապետականների ներկուսակցական ընտրությունների հետ կապված լարվածությունը սրվել է "Սուպեր երեքշաբթի"-ի իրադարձություններից հետո:

«Ղանուն» օրաթերթում լույս տեսած վերլուծական հոդվածում կարդում ենք .-«Հանրապետականների ներկուսակցական տարաձայնությունները ծավալվել են "Սուպեր երեքշաբթի"-ի օրվա ընտրությունների արդյունքում Դոնալդ Թրամփի առաջատարությամբ և որպես կուսակցության գլխավոր թեկնածու ՝ վերջինիս ներկայացնելուց հետո»:

Ավելի վաղ ԱՄՆ արտաքին քաղաքականության հանրապետական փորձագետների 60 հոգանոց մի խումբ , Թրամփին ուղղած նամակում , զգուշացրել էր, որ նրա ընտրած ուղին վնասելու է  ԱՄՆ-ի հեղինակությանն ու միջազգային մասշտաբով երկրի զբաղեցրած դիրքին :

Վերջին օրերին , Թրամփը քննադատության է ենթարկվել նաև կուսակիցների կողմից , որոնք մտահոգված են , որ Թրամփի կողմից անակնկալ դիրքորոշումներն ի վերջո հանգեցնելու է 2016 թվականի նոյեմբերին սպասվող ընտրություններում հանրապետականների պարտությանը :

 

«Ֆարհիխթեգան» օրաթերթ

Թուրքիայի մեծ քայլն ՝ իրավիճակի փոփոխության ուղղությամբ

 

Միջինարևելյան հարցերի փորձագետը Թուրքիայի վարչապետի Իրան կատարած այցը գնահատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ այդ երկրի կողմնորոշումները փոխելուն ուղղված մեծ քայլ :

Թեհրանում լույս տեսնող «Ֆարհիխթեգան» օրաթերթին տված հարցազրույցում , Սիամաք Քաքային ավելացրել է .-«Թուրքիայի վարչապետ ՝ Ահմեդ Դավութօղլուի Իրան կատարած այցն առաջին հերթին ուղղված է առևտրա-տնտեսական համագործակցությունների զարգացմանը միտված ընդհանուր կամքի շարունակմանը , իսկ երկրորդ հերթին ՝ տարածաշրջանային հարցերն ուշադրության կենտրոնում պահելուն» :

Հոդվածագրի խոսքերով , հարևան երկրների հետ հարաբերությունները բարելավելու Թուրքիայի հերթական փորձից կարելի է ակնկալել , որ այդ երկրի վարչապետը կարող է նախադրյալներ ստեղծել տարածաշրջանային ճգնաժամերի հարցում երկու երկրների տեսակետների մերձեցման կամ նվազագույնը ՝ հարաբերությունների նոր սկիզբը դնելու համար :

 

«Էթելաաթ» օրաթերթ

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ճգնաժամային իրավիճակն Իրաքում

 

Արաբական ԶԼՄ-ները հաղորդել են Իրաքի Ալ-Ռամադիում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման իրարահաջորդ պարտությունների մասին :

«Էթելաաթ» օրաթերթում լույս տսած վերլուծական հոդվածում կարդում ենք .-«Արաբական մամուլի կարծիքով ԻԼԻՊ-ի նոր ձախողումների պատճառն այն է , որ ահաբեկչական այդ խմբավորումը զրկվել է իր  գլխավոր աղբյուրներից» :

Հոդվածում նշված է  , թե ԻԼԻՊ-ը զրկվել է Ալ-Ռամադիում իր վերահսկողության տակ գտնվող երեք գլխավոր շրջաններից , որոնք ի դեպ համարվում էին ահաբեկիչներին օգնություն հասցնող գլխավոր աղբյուրները : Իրաքի տարբեր շրջաններում , պաշարման օղակը փոքրացել է , իսկ բանակը տարբեր շրջաններն ազատագրելու համար է պատրաստվում :

Իրաքյան ուժերի  արձանագրած հաղթանակների և ԻԼԻՊ-ի փլուզման արդյունքում , ավելի զգալի է դարձել խմբի անճարակությունը :

Իրաքի վարչապետի տարածած հաղորդագրության համաձայն , երկրի կառավարությունը հանձնառու է տարբեր շրջաններից վտարել ԻԼԻՊ թաքֆիրական խմբի անդամներին  :

 

 

 

 

aravot.am

Առավոտ». Իրանն ու Հայաստանը համատեղ գործակցություն են սկսում զբոսաշրջության ոլորտում

 

«Տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո Իրանը աստիճանաբար սկսել է վերականգնել առևտրային հարաբերությունները արտաքին աշխարհի հետ:

 

Պարսկալեզու մամուլն ուսումնասիրելով՝ մի ուշագրավ հանգամանք նկատեցինք. վերջին ժամանակաշրջանում իրանական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները խիստ հետաքրքրական հրապարակումներով ակտիվորեն լուսաբանել են ՀՀ վարչապետի օգնական Տիգրան Կարապետյանի՝ օրերս կատարած այցը հարևան երկիր: Իրանական մամուլի փոխանցմամբ՝ այցի ընթացքում ՀՀ կառավարության ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում իրանցի մի շարք պատասխանատուների հետ:

 

Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ հարևան երկրի զբոսաշրջության ոլորտի պետական և մասնավոր հատվածների պատասխանատուների հետ կայացած հանդիպումների ու բանակցությունների ընթացքում քննարկվել են կոնկրետ գործնական քայլեր, որոնց հնարավորին արագ իրականացման հետևանքով շոշափելիորեն կբարելավի հայ-իրանական զբոսաշրջային միջավայրը, կստեղծվի զբոսաշրջային և մշակութային ոլորտներում փոխգործակցության ապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների որակապես նոր համակարգ, ինչը համահունչ պետք է լինի երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների հազարամյա հարաբերություններին և քաղաքակրթական ձեռքբերումներին:

 

Իրանական մամուլի կողմից առանձնահատուկ ուշադրության է արժանացել նաև այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետի օգնականը աշխատանքային այցի ընթացքում  առանձին հանդիպումներ է ունեցել Իսլամական Հանրապետության Սպահան և Արևելյան Ատրպատական նահանգների մշակութային հուշարձանների պահպանության և զբոսաշրջության կազմակերպությունների ղեկավարների հետ: Ընդգծելով հանդիպումների կարևորությունը՝ իրանական մամուլը գրել է, որ  Սպահան նահանգը  հայտնի է Նոր Ջուղայի հայկական պատմական թաղամասի հուշարձանային համալիրներով, իսկ երկրորդը ոչ միայն Իրանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված Սբ. Ստեփանոս և Սբ. Թադեոս հայկական վանքերով, այլ նաև Հայաստանի Հանրապետության հետ անմիջական սահմանակցության հանգամանքով, ինչը առանձնահատուկ կարևորություն է հաղորդում վերջինիս:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել