Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Ուրբաթ, 04 Մարտ 2016 14:11

«Սեուլը ողջունել է Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը» 04-03-2016

«Սեուլը ողջունել է Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը»  04-03-2016

 

 

 

«Ղոդս» օրաթերթ

Սեուլը ողջունել է Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը

Հարավային Կորեայի նախագահը հույս է հայտնել , որ Հյուսիսային Կորեան հրաժարվելու է իր միջուկային ծրագրից : Հարավային Կորեայի մի պաշտոնյա ևս հայտարարել է , որ ՄԱԿ-ի ընդունած բանաձևը կարող է լինել խաղաղության հաստատման սկիզբը :

Հարավային Կորեան , որ ԱՄՆ-ի դաշնակիցն է համարվում , խստորեն սատարել է Փխենյանի դեմ բանձևի ընդունմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը :

Պետք է սպասել և տեսնել , թե Չինաստանը , որ համարվում է Հյուսիսային Կորեայի քաղաքական դաշնակիցն ու առևտրական գործընկերը , ինչքանով է համագործակցելու այդ երկրի դեմ կիրառվող նոր պատժամիջոցների գործում : Պեկինը մտահոգ է , որ Հյուսիսային Կորեայի ռեժիմը կարող է հայտնվել փլուզման եզրին , քանզի անցյալում ավելի խիստ պատժամիջոցների է դիմակայել :

 

«Ղոդս անլայն» օրաթերթ

Սննդային ճգնաժամ Եմենում

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հայտարարել է. «Եմենի բնակչության 55 տոկոսը կամ ավելի քան 14 միլիոն եմենցիներ, սննդի պակաս ունեն»:

Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, ՖԱՕ-ն չորեքշաբթի օրը մի զեկույցում հայտարարել է, որ շուրջ 7 միլիոն 600 հազար եմենցիներ տառապում են սննդի պակսից:

Զեկույցում նշված է, որ Եմենի ավելի քան 10 նահանգներ գտնվում են սննդի ճգնաժամի փուլում:

«2015 թվականին Եմենում ցորենի բերքը 275 հազար 773 տոննա է եղել, ինչը 2014 թվականի համեմատությամբ շուրջ 30 տոկոսով կրճատվել է»,-նշված է զեկույցում:

Վառելիքի գինն էլ նախորդ տարվա և մինչև Եմենի դեմ Արաբիայի հարձակումը գոյություն ունեցող գների համեմատությամբ շուրջ 159 տոկոս հավելում է կրել, ինչը բենզինի դեպքում հասել է մինչև 197 տոկոսի:

 Դա այն դեպքում , երբ սննդային անվտանգության համակարգերի զարգացման ծրագիրն իրականացվել է Եմենում սննդային իրավիճակի բարելավման նպատակով :

Անցյալ 11 ամիսների ընթացքում , Սաուդյան Արաբիան ՝ ԱՄՆ-ի և արաբական այլ երկրների ուղեկցությամբ , շահարկելով երկրում ստեղծված իրավիճակը , փորձում է իշխանության վերադարձնել երկրի վտարանդի նախագահին :

 

«Սիասաթե ռուզ» օրաթերթ

Բրիտանիայի խոշոր եկամուտները Եմենում

Եվրախորհրդարանը 359 թեր և 212 դեմ ձայների արդյունքում , բանաձև է վավերացրել ՝ եվրոպական երկրների կողմից Սաուդյան Արաբիային սպաչազինության վաճառքն արգելելու կապակցությամբ : Այնուամենայնիվ Բրիտանիայի վարչապետ ՝ Դեյվիդ Քամերոնը գոհ է այդ երկրին կործանիչների վաճառքից : Նա ընդգծել է կործանիչների վաճառքը սաուդյան Արաբիային վաճառքի նշանակությունը : Դա այն դեպքում , երբ Միջազգային համաներման կազմակերպությունը դատապարտելէ  Բրիտանիայի այդ քայլը : ՄԱԿ-ը վերջերս հայտարարել է Եմենի վրա Ռիադի իրականացրած լայնամասշտաբ հարձակումների հսկայական հետևանքների ու ծավալների մասին : Ստացված տեղեկությունների համաձայն , Ռիադը դիտավորյալ դիմում է խաղաղ բնակիչների թիվն առավելագույնի հասցնելու համար : Իսկ այդ գործողություններում նրան սատարում են ԱՄՆ-ը և Բրիտանիան :

Եմենի ժողովրդական ու բանակային ուժերը հաղթանակներ են արձանագրել սաուդացի ուժերի նկատմամբ : Եմենում դեպքերի զարգացումը ցույց է տալիս , որ եթե չլինեին ոտնձգիչների ԶԼՄ-ներըև սաուդացիների ավիահարձակումները , այսօր արդեն ժողովրդական ու բանակային ուժերն ամբողջությամբ ջախջախել էին թշնամու ուժերին:

 

news.am

Independent. Թուրքիանվտարյալպետությունէդարձել

Սեփական ժողովրդի հանդեպ թուրքական կառավարության դաժան գործողությունները, ԻՊ-ի ահաբեկիչների հետ Անկարայի կապերը եւ նախագահ Ռեջեփ Էրդողանի բռնապետական իշխանությունը Թուրքիային լիովին վարկաբեկել են այլ երկրների աչքում, գրում է The Independent-ը:

Վերջերս իր տված հարցազրույցում  Բրիտանիայում Թուրքիայի դեսպանը հայտնել էր, թե այժմ ԱՄՆ-ը եւ միջազգային կոալիցիան Անկարային ոչ թե դաշնակից են համարում, այլ ավելի շուտ բեռ:  «Երկիրը վերջնականապես կորցրել է տարածաշրջանում խնդիրների լուծմանը եւ հակամարտությունների կարգավորմանը նպաստելուն ունակ կարեւոր խաղացողի իր դերը», — ասել է նա:

Պետության «անկման» մեջ առանցքային դեր խաղաց նրա նախագահը, որը վերջերս չափազանց հաճախ էր անտարբերություն դրսեւորում ոչ միայն միջազգային օրենքների, այլեւ մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների նկատմամբ` համարելով, որ պետության ղեկավարի կարգավիճակը   թույլ է տալիս իրեն դնել օրենքի տեղում   եւ միանձնյա որոշել յուրաքանչյուր քաղաքացու ճակատագիրը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Վերջին աղաղակող դեպքը, երբ Էրդողանը հայտնեց, թե չի ճանաչում Ջան Դյունդարի ձերբակալության անիրավականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, անցնում է բոլոր սահմանները եւ նախագահին հասարակության համար ծայրաստիճան վտանգավոր է դարձնում:  Էրդողանն ամեն տեղ թշնամիների է տեսնում, եւ նախագահին վիրավորելու համար մեղադրվող մարդկանց ցուցակն անընդհատ աճում է.   «մեղավորների» թվում արդեն հայտնվել են ֆուտբոլի աշխարհի նախկին չեմպիոն, թերթերի խմբագիրներ, գիտնականներ եւ համալսարանի ուսանողներ: Այսօրվա դրությամբ  1,845 մարդ պատասխանատվության է կանչվել այդ հանցագործության համար, գրում է հոդվածի հեղինակը: 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել