Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 03 Մարտ 2016 15:30

«Եմենում Արևմուտքը և ԱՄՆ-ն աջակցելով Ալե Սաուդյան ռեժիմին, մեղսակից են վերջինիս կողմից իրականացվող ոճրագործություններին»03-03-2016

«Եմենում Արևմուտքը և ԱՄՆ-ն  աջակցելով Ալե Սաուդյան ռեժիմին, մեղսակից  են վերջինիս  կողմից իրականացվող ոճրագործություններին»03-03-2016

 

 

 

 

«Ղոդս» օրաթերթ

Իրանը՝  տարածաշրջանի  անվտանգության ու դիմադրության ճարտարապետը

Ամերիացի վերլուծաբանի կարծիքով՝ Իրանը հանդիսանում է  տարածաշրջանի  անվտանգության ու դիմադրության ճարտարապետը։

Ամերիկացի լրագրող և վերլուծաբան՝ Յուրամ Աբդուլլահ Վայլերը Ղոդս օրաթերթի այսօրվա համարին տված հարցազրույցում ասել է․-«Անշուշտ Իրանը հետշրջափակումային շրջանում ավելի ակտիվ դերակատարությամբ է հանդես գալու տարածաշրջանում ԱՄՆ-ի միլիտարիստական քաղաքականությունների դեմ մղվող պայքարում»։«Տարածաշրջանում Իրանի  արձանագրած  մի շարք հաջողությունները խթանել են Դիմադրության էլ ավելի ամրապնդումն ու հզորացումը»,հավելել է ամերիկացի վերլուծաբանը։ Նրա խոսքով՝ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործմամբ և շրջափակումների փլուզմամբ , Իրանը Դիմադրությանն զուգահեռ  դիվանագիտական մեծ հաջողություններ է արձանագրել։ Առաջիկա տարիներում  տնտեսական մեծ աճ  է սպասվում Իրանում»։

«Վաշինգտոնը մեծագույն դերն է ունեցել ԻԼԻՊ-ի ստեղծման գործում և այժմյան պայմաններում նա հայտնվել է ամենաճգնաժամային իրավիճակում», հստակեցրել է ամերիկացի վերլուծաբանը։

 

«Սիասաթե ռուզ» օրաթերթ

Եմենում Արևմուտքը և ԱՄՆ-ն  աջակցելով Ալե Սաուդյան ռեժիմին, մեղսակից  են վերջինիս  կողմից իրականացվող ոճրագործություններին

Եմենում չնայած ԱՄՆ-ի կողմից Ալե Սաուդյան վարչակարգին  ցուցաբերվող հովանավորություններին, ժողովրդական ուժերը շարունակում են իրենց առաջխաղացումը։

«Սիասաթե ռուզ» օրաթերթի այսօրվա համարում լույս տեսած վերլուծական հոդվածում ասված է․-«Չնայած  ԱՄՆ-ի և արևմուտքի կողմից Սաուդյան Արաբիային ցուցաբերվող հովանավորություններին, Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները իրենց տակտիկական բացառիկ ռազմական գործողությունների շնորհիվ անակնկալի բերեցին Սաուդյան վարձկաններին և նոր հաղթանակներ արձանագրելով խայտառակեցին նրանց կեղծ քարոզչամեքենան։

Վերլուծական հոդվածում ասված է․-«Եմենի բանակային և ժողովրդական ուժերը տակավին պայքարում են Սաուդյան Արաբիայի ոտնգիչների ու վարձկանների դեմ և մեծ նվաճումներ են արձանագրում մարտի ռազմադաշտում»։

«Եմենի բանակային ուժերին և ժողովրդական կոմիտեներին հաջողվել է փակել այն ճանապարհները,որտեղից օգնություն են մատակարարում Սաուդյան վարձկաններին», -տեղեկացնում է «Սիասաթե ռուզ» թերթը։

 

 

«Ջամե Ջամ» օրաթերթ

Ամերիկացի պաշտոնյաները խոստովանել են,որ հակաիրանական շրջափակումներն անազդեցիկ են եղել

ԱՄՆ-ի քաղաքական ու ռազմական ոլորտի պաշտոնյաները խոստովանել են,որ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն անազդեցիկ են եղել։

«Ջամե Ջամ» օրաթերթի այսօրվա համարվում լույս տեսած վերլուծական հոդվածում ասված է․-« ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի  ավագ պաշտոնյաներ այդ երկրի Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի կոմիտեի  գումարած նիստում խոստովանել են ,որ շրջափակումները չկանխեցին Իրանի պաշտպանական կարողությունները և արդիական տեխնոլոգիաների զարգացումը»։

«ԱՄՆ պաշտպանական հետախուզության գործակալության տնօրեն՝ Գեներալ Վինսենթ Ստուարտը խոստովանել է,որ Իրանը  չնայած շրջափակումներին , հաջողությամբ իրականացրել է իր պաշտպանական ծրագրերը»,-ասված է թերթի վերլուծական հոդվածում։

«Ամերիկացի պաշտոնատարների այդ խոստովանությունը ցույց է տալիս,որ իրանցիները ճիշտ  ծրագիր են մշակել շրջափակումներին դիմակայելու համար», -եզրակացնում է «Ջամե Ջամ» թերթը։

Նշենք,որ մարտի 2-ին ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նիստը տեղի ունեցավ Պենտագոնի երկու ավագ պաշտոնատարների՝ ԱՄՆ-ի պաշտպանական հետախուզության գործակալության տնօրեն՝Գեներալ Ուինսենթ Ստուարտի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր տնօրեն՝ Ջեյմս Մարսի  ներկայությամբ։

 

Armenpress.am

Հալեպում սննդամթերքի սղություն չկա, վիճակը հանդարտ է, գրանցվում են ամուսնություններ, ծնունդներ

Հալեպում ժամանակ առ ժամանակ կրակոցների ձայներ են լսվում, սակայն, ընդհանուր առմամբ, քաղաքը հանդարտ է: Այս  մասին «Արմենպրեսի»-ի հետ զրույցում նշեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը:

«Հալեպը սովորական աշխատանքային վիճակում է: Առայժմ, կենցաղային դժվարություններ կան: Էլեկտրաէներգիայի, ջրի հետ կապված խնդիրներ, որոնք իրենց լուծումները դեռ չեն գտել: Ինչպես գիտեք, ամիսներ շարունակ Հալեպում հոսանք չկա, սակայն ժողովուդը այլ լուծումներ է գտել: Կան անձինք, ովքեր հսկա էլեկտրական սարքավորումներով հոսանք են վաճառում բնակիչներին, իհարկե, այն շատ թանկ արժե: Նույն վիճակն էլ ջրի պարագայում է: Կան հաստատութուներ, կազմակերպություններ, որոնք պետական արտոնությամբ հորեր են փորել և այդտեղից դուրս բերված ջուրը բնակիչներին են վաճառում: Երբեմն 80 կամ 100 մետր խորությամբ հորերից ջուր է դուրս բերվում: Դա բնակչությունը հիմնականում օգտագործում է կենցաղային կարիքնրը հոգալու համար, իսկ խմելու ջուրն առանձին ենք գնում, որը նույնպես թանկ արժե: Այժմ Հալեպում կտեսնեք բազմաթիվ մարդկանց, ովքեր դույլերով, տակառներով ջուր են տանում, և դա մեզ համար սովորական է դարձել»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել