Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 02 Մարտ 2016 19:49

«Էդվարդ Նալբանդյանն այլընտրանք չի տեսնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»02-03-2015

«Էդվարդ Նալբանդյանն այլընտրանք չի տեսնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»02-03-2015

 

 

 

 

 

 

 

 

«Ռեսալաթ» օրաթերթ

Իրանի հզորությունը ներքին ու տարածաշրջանային հարթակներում

Ընտրությունների հաջող անցկացումը կրկին անգամ ,որպես տարածաշրջանում կայունության ու խաղաղության կղզի ԻԻՀ-ի դերակատարությունը հիշեցրեց աշխահին։

Ռեսալաթ թերթի այսօրվա  համարում ասված է․-«Այն պայմաններում ,երբ տարածաշրջանը արևմուտքի ուղղակի միջամտությունների և ԱՄՆ-ի ու Սիոնիստական  ռեժիմի ցանկությունների ուղղությամբ Ալե Սաուդյան ռեժիմի ու նրա դաշնակիցների խաղի պատճառով  դարձել է անապահով և լի է  անվտանգության ու քաղաքական ճգնաժամերով, Իրանի ժողովուրդը  ներկայանալով ընտրատեղամասերում և մասնակցելով քվեարկությանը,  և վերստին իր ուխտը վերանորոգելով համակարգի և Իսլամական հեղափոխության Մեծարգո Առաջնորդի հետ, իր հզորությունն ի ցույց դրեց աշխահին»։

Փետրվարի 26-ին Իսլամական խորհրդարանի 10-րդ և Առաջնորդության բանիմացների խորհրդի 5-րդ գումարման ընտրությունների հաջող անցկացնումը համարվում է ԻԻՀ համակարգի  վկայականում արձանագրված ևս մեկ փայլուն էջ։

«Այս հաջողությունը ոչ միայն  Իրանի  ներքին ,այլև արտաքին քաղաքականության ոլորտում ևս  կդրսևորվի»։-գրում է Ռեսալաթ թերթը։

 

 

«Իրան» օրաթերթ

Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո, ընդլայնվում են  Իրանի տնտեսական հարաբերություններն աշխարհի հետ

Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո, տարբեր բնագավառներում ընդլայնվում են  Իրանի տնտեսական հարաբերություններն աշխարհի հետ։

Այսօր Թեհրանում լույս տեսած «Իրան» օրաթերթի վերլուծական հոդվածում ասված է․-«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո, աշխարհի բազում երկրներ ողջունել են Իրանի հետ իրենց տնտեսական  հարաբերությունների ընդլայնումը և մեկնարկել է Իրանի և արտասահմանյան երկրների միջև համատեղ ներդրումների մասին պայմանագրի կնքման գործընթացը»:

Այս տնտեսական վերլուծության մեջ ասված է․-«Աշխարհի հեռավոր կետերից հարյուրավոր առրևտրա-տնտեսական պատվիրակություններ այս ընթացքում այցելել են Թեհրան և բազմաթիվ իրանական պատվիրակություններ էլ այցելել են այլ երկրներ»,գրում է «Իրան» օրաթերթը։

«Այն ժամանակ ,երբ արդեն Իրան-Վեցյակ համաձայնությունները գործադրման փուլում էին գտնվում, եվրոպական երկրներից բազմաթիվ պատվիրակություններ ուղևորվեցին Իրան»ասված է վերլուծական հոդվածում։

Իրանի համաշխարհային առևտրի կենտրոնի ղեկավար՝ Մոհամմեդ Ռեզա Սաբզալիփուրն  աշխարհի երկրների հետ Իրանի տնտեսական հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ ասել է․-«Աշխահրի 44 երկրում Իրանի արտահանման կենտրոնների ստեղծումը ներառված է Իրանի համաշխարհային կենտրոնի օրակարգում և նախնական քայլերն արդեն  արված են»։

---

 

 Հայաստանյան լրատվամիջոցներ

Orer.am

Էդվարդ Նալբանդյանն այլընտրանք չի տեսնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմանը նպաստող քայլերն ու ռազմատենչ հռետորաբանությունը վնասակար են և նպաստում են ստատուս քվոյի պահպանմանը: ՀՀ նախագահական նստավայրում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ամփոփելով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա ‪‎Մոգերինիի հետ հանդիպման արդյունքները:

«Մենք համակարծիք ենք համանախագահների և Եվրամիության հետ, որ ստատուս քվոյի պահպանումը չի բխում կողմերի շահերից։ Սակայն ակնհայտ է, որ իրավիճակի սրմանը նպաստող քայլերը, հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառության մերժումը, բանակցային ձևաչափի փոփոխման փորձերը, հետաքննության մեխանիզմի ստեղծումից հրաժարումը, ռազմատենչ հռետորաբանությունը վնասակար են և նպաստում են հենց ստատուս քվոյի պահպանմանը»,- ընդգծեց նախարարը:

Նախարարը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններին այլընտրանք չկա:

Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է Ղարաբաղյան  խնդրում Եվրամիության դիրքորոշումը, ընդգծելով, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ նրա առաքելության իրականացման գործում և պաշտպանում է բանակցությունների հիմքում ընկած երեք սկզբունքները՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքները:

---

 

Orer.am Եվրահանձնաժողովը (ԵՀ) մինչեւ 2018 թվականը լրացուցիչ 700 մլն եվրո կհատկացնի միգրացիոն խնդրի լուծմանը: Այդ մասին մարտի 2-ին հայտարարել է հումանիտար օգնության եւ ճգնաժամային կառավարման հարցերի եվրակոմիսար Խրիստոս Ստիլիանիդիսը:

Tert.am- Ինդոնեզական Սումատրա կղզու հարավ-արևմոտքում 8.2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները` մեջբերելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալները: Հաղորդվում է, որ չի բացառվում ցունամիի ձևավորման հավանականությունը:

168.am- Եվրամիությունը որոշել է Ուկրաինայից առանձին քննարկել Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմ սահմանելու հարցը: Այս մասին «Ռուսթավի-2»-ի հետ զրույցում ասել է Վրաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Անդրես Մամիկինսը:

Armlur.am- Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը ձերբակալել է «Ֆեյսբուքի» փոխնախագահ Դիեգո Ջոդանին՝ թմրանյութի ապօրինի շրջանառության մասով գործի հետաքննությանը մասնակցելուց հրաժարվելու համար, փոխանցում է The Gurdian-ը:

Slaq.am- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կարգադրել է բանակցություններ սկսել ռուս-բելառուսական միջապետական ֆինանսա-արդյունաբերական «Պաշտպանական համաարգեր» խմբին Հայաստանի անդամակցության շուրջ:Նման առաջարկով հանդես էր եկել Ռուսաստանի կառավարությունը:

 

 

 

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել