Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 23 Դեկտեմբեր 2015 17:15

Ներողություն խնդրեք և ինքներդ ներեք. 10 բան, որ պետք է անել մինչև Ամանոր

Ներողություն խնդրեք և ինքներդ ներեք. 10 բան, որ պետք է անել մինչև Ամանոր

Դեկտեմբերի վերջին օրերը հիանալի ժամանակահատված են անցնող տարին ամփոփելու համար։ Թեև ընթացիկ տարում մենք բազմաթիվ գործեր ենք արել, այնուհանդերձ՝ կան այնպիսի բաներ, որոնք հետաձգել ենք` թողնելով «վերջում»։

AdMe.Ru կայքը ներկայացնում է գործողությունների ուշագրավ ցանկ, որում ներառված խորհուրդներին հետևելու դեպքում կկարողանաք ավարտին հասցնել բոլոր գործերն ու հանգիստ խղճով դիմավորել Ամանորը:

1. Վերադարձրեք  ձեզ  մոտ  մնացած  այն  իրերը,  որոնք  ուրիշին  են  պատկանում։

2. Դուրս  նետեք  հին,  անպետք,  այլևս  չօգտագործվող  իրերը։

3. Ավարտին  հասցրեք  նախապես  ծրագրած  կարևոր  գործերից  գոնե  մեկը։

4. Ներողություն  խնդրեք  նրանցից, ում  վիրավորել  եք,  և  ինքներդ  ներեք  ձեզ  վիրավորողներին։

5. Շնորհակալություն  հայտնեք  նրանց,  ովքեր  այս  տարի  ուրախացրել  են  ձեզ:

6. Թղթի  վրա  գրեք  այն  բոլոր   ցանկություններն  ու  նպատակները,  որոնք  կապում  եք 2016թ.  հետ:

7. Ինքներդ  ձեր  մեջ  վերլուծեք  անցնող  տարվա  ընթացքում  ունեցած   ձեռքբերումներն  ու  անհաջողությունները:

8. Տոնածառը   զարդարեք։

9. Ամանորյա   զգեստ  գնեք։

10. Որոշեք,  թե  ում  հետ  եք  դիմավորելու  այս  հրաշալի  տոնը։

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել