Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 11 Հոկտեմբեր 2015 11:53

Եթե վերջակետ դնեմ, չշարունակեմ երգել, կմահանամ. Շառլ Ազնավուր

Եթե վերջակետ դնեմ, չշարունակեմ երգել, կմահանամ. Շառլ Ազնավուր

Հաղորդավար Արտակ Հերիքյանն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Շառլ Ազնավուրի հետ հարցազրույցից մի հատված.

-Եթե նույնիսկ Դուք ցանկանում եք շարունակել, ընտանիքը չի՞ խնդրում դադարեցնել երգչի կարիերան:

-Կինս մի օր այդպիսի առաջարկ արեց: Ասաց` պետք է վերջ տալ այս ամենին: Ասացի, որ եթե վերջակետ դնեմ, չշարունակեմ երգել, կմահանամ: Նա էլ, թե` ուրեմն, շարունակիր երգել:

-Տիկին Ուլա Ազնավուրի հետ արդեն կես դար է` ամուսնացած եք, բայց նա երբեք ձեզ չի ուղեկցում համերգների ժամանակ: Ինչո՞ւ:

-Իմ կինը չի սիրում ճամփորդել: Նա միշտ իր գործերին է, երեխաների հետ: Ընդհանրապես աստղի կին չէ, նա բանվորի կնոջ պես է իրեն պահում: Աստղային կյանքի հետ զահլա չունի. չի սիրում, որ այստեղ-այնտեղ պատվեն իրեն, ընդունելությունների հրավիրեն… Աստղի կինը տնից անտեղյակ, հավաքից հավաք պիտի անցնի սեթևեթանքով… Իմ կինը նրանցից չի:

-Մի անգամ հայտարարեցիք, որ պատրաստ եք ձեր տան դռները բացել գաղթականների առջև: Քանի՞ գաղթական է հիմա ապրում Ձեր տանը:

-Ես չեմ ուզում, պարզապես, մի ինչ-որ միգրանտի օգնել: Ուզում եմ, որ ինձ մոտ եկող գաղթականները հայերեն խոսեն: Ինչո՞ւ ես ընդունեմ մեկին, որի լեզուն չեմ հասկանալու: Անհեթեթ բան կլիներ դա: Սիրով իմ հարկի տակ կհյուրընկալեմ մի ամուսնական զույգի… Որքան ուրախ կլինեմ, եթե կինը հայկական համեղ կերակուրներ պատրաստել իմանա, ամուսինն էլ, մի գործ գտնի քաղաքում:

operativ.am

11/10/2015

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել