Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 11 Հոկտեմբեր 2015 10:13

Երեխայի ինքնագնահատականը կախված է ընտանիքի ղեկավարից. Գիտնականներ

Երեխայի ինքնագնահատականը կախված է ընտանիքի ղեկավարից. Գիտնականներ

 

 

 

Տարբեր մշակույթներում տղամարդիկ եւ կանայք տարբեր դերեր են խաղում երեխաների դաստիարակության գործում։ Արեւմուտքում երեխայի դաստիարակության համար ավելի հաճախ պատասխանատու են մայրերը։ Իսկ արեւելյան մշակույթներում ընտանիքի ղեկավարը տղամարդն է, ով ոչ միայն գումար է վաստակում, այլ նաեւ դաստիարակում է երեխաներին, գրում է The Daily Mail-ը։

 

Սասեքսի համալսարանի գիտնականները հարցում են անցկացրել Լոնդոնում բնակվող անգլիական եւ հնդկական 125 ընտանիքների շրջանում, որտեղ դաստիարակվել են 7-9 տարեկան երեխաներ։ Մասնագետներին հետաքրքրել է այն հարցը, թե ով է ավելի շատ ազդեցություն ունենում երեխայի վրա։ Պարզվել է, որ այն ընտանիքներում, որտեղ մայրը իշխող դեր ունի, փորձում է վերահսկել երեխային կամ քիչ ուշադրություն է դարձնում նրան, երեխայի ինքնագնահատականը ընկնում է, փոխանցում է MedDaily-ն։

 

Իսկ հնդկական ընտանիքներում երեխաների ինքնագնահատականի վրա ազդում են հայրերը։ Նրանց մոտ ինքնագնահատականը ցածր է լինում, եթե հայրը սխալ է դաստիարակում երեխային։ Մասնագետների կարծիքով՝ երեխայի ինքնագնահատականի վրա ազդում է այն ծնողը, որին  նա ընտանիքում գլխավորն է համարում։

NEWS.am

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել