Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 05 Հոկտեմբեր 2015 12:12

Վիրաբույժ, ով ապացուցեց, որ հիվանդներին օգնելու համար ավելին է պետք, քան բժշկական կրթությունը

Վիրաբույժ, ով ապացուցեց, որ հիվանդներին օգնելու համար ավելին է պետք, քան բժշկական կրթությունը

 

 

 

Ի ծնե սրտի արատ ունեցող 2-ամյա Խին Էրը Ժեջյանգի համալսարանական հիվանդանոցում պետք է վիրահատության ենթարկվեր: Փոքրիկ աղջկը չափազանց շատ էր վախենում վիրահատությունից և երբ նա ներս մտավ վիրահատարան, միանգամից սկսեց լաց լինել: Հենց այդ ժամանակ էր, որ Շի Ժուոն՝ սրտի վիրբուժության բաժնի տնօրենի օգնականը գործի անցավ: Նա ոչ միայն երեխայի կյանքը փրկող վիրահատությունն իրականացնողն էր, այլև այն մարդն, ում հաջողվեց փոքրիկին հանգստացնել մինչև վիրահատությունը:

 

Վիրաբույժների թիմի համար վախեցող երեխայի (մեծահասակի) տեսնելը նորություն չէ: Նրանք հասկանում են կարևոր վիրահատության ենթարկվելու վախը, որ ունեն հիվանդները:

Կարևոր չէ, աղջիկ է, թե տղա: Նրանք բոլորն էլ վախենում են վիրահատությունից: Ինքներս ծնողներ լինելով մենք հրաշալի հասկանում ենք երեխաների վախն ու իրենց ընտանիքների անդամների անհանգստությունը, - նշել է Շի Ժոուն:

Մինչև վիրահատարան մտնելը Խին Էրը սկսեց վախից լաց լինել:

Նա պարզապես ասում էր, որ ցանկանում է իր հայրիկի մոտ գնալ: Հենց այդ ժամանակ վիրաբույժ Շի Ժուոն նրան հանգստացրեց.

 

-Արի մի քիչ մուլտֆիլմ նայենք, իսկ հետո կգնանք կփնտրենք հայրիկիդ, լա՞վ:

Այս լուսանկարներն արվել են անեսթեզիոլոգ Ջին Զիյինգի կողմից, ով նշել է, որ վիրահատությունը հաջողությամբ է ավարտվել և Խին Էրը լավ է ապաքինվում:

http://orer.am/?p=136643&l=am

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել