Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 03 Հոկտեմբեր 2015 09:10

Թղթի վրա նախշեր անելը օգնում է կենտրոնանալ եւ կարգի բերել մտքերը

Թղթի վրա նախշեր անելը օգնում է կենտրոնանալ եւ կարգի բերել մտքերը

Յուրաքանչյուր մարդ տարբեր խոսակցությունների ժամանակ, սպասելիս կամ դասախոսություն լսելիս թղթի վրա ակամա նախշեր է նկարում, որոնք իմաստ չունեն, սակայն որոնք օգնում են սպանել ժամանակը։ Կան մարդիկ, որոնք կարողանում են նման տարրերից իսկական արվեստի գործեր ստանալ։ Կերպարվեստի այդ միջոցը կոչում են դուդլինգ, հայտնում է VistaNews-ը։

ԱՄՆ Հյուսիսարեւելյան  համալսարանի հոգեբանները որոշել են վերլուծել, թե ինչ են նշանակում տարբեր նախշերը, որոնք մենք նկարում ենք ակամա՝ մեր մտքերի մեջ խորասուզված։

Գիտնականները կարծում են, որ ստեղծագործելու այդ ձեւը հեղինակի մասին  կարող է շատ բան պատմել։ Բացի այդ, դուդլինգն օգնում է ազատվել բացասական մտքերից եւ բարելավել հիշողությունը, ավելի լավ կենտրոնանալ եւ կարգի բերել մտքերը։

Մասնագետները եկել են այն եզրակացության, որ այդ նկարների շնորհիվ կարելի է լուծել խնդիրները, քանի որ մարդ ամենից լավ է կենտրոնանում դրանց վրա եւ չի շեղվում այլ տեղեկություն ստանալու վրա։

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել